fbpx
Խորհրդարան

Պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը. Անի Սամսոնյան

Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով մարզպետների գործունեությանը, ներկայացրեց ԼՀԿ դիրքորոշումը:

«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս միջնորդ օղակը միշտ մահակ է դարձել համայնքի ղեկավարների գլխին», – ասաց Սամսոնյանը:

Նա բացատրեց, որ մարզպետները մշտապես ազդեցություն են ունեցել համայնքների վրա։ Եվ անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության, մարզպետները, ըստ Սամսոնյանի, շարունակելու են լինել հենց այդպիսին՝ քաղաքական գործիք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ