Մարիա Կոլեսնիկովա
Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի դիմաց առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Ականատեսները պնդում են, որ քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ, որից հետո նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ականատեսներից մեկը նշել է, որ Կոլեսնիկովայի հեռախոսն ընկել է, նրան առևանգողներից մեկը վերցրել է այն,…
Բելառուսի ընդդիմության հայտարարել է կուսակցություն հիմնելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հայտարարությունը տարածել է ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան, ով նշել է, որ ինքն ու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամները ստեղծում են «Միասին» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաները չեն դադարում մինչ օրս։
Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի Ընդդիմության համակարգող խորհուրդը երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել հետաքննել, թե ինչու են Լուկաշենկոյի 15-ամյա անչափահաս որդուն մարտական զենք տվել։ «Անչափահասին մարտական զենք տալու փաստը պահանջում է իրավասու մարմինների կողմից ստուգում և արձագանք, և մենք խնդրում ենք դրան ուշադրություն դարձնել», – ընդգծել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան։…