մարտական հրաձգություն
Մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ «Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։ Անցկացրել է մարտավարական զորավարժություն․ՊՆ Անցկացվել է ցուցադրական շարային…
N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ N զորամիավորումում հոկտեմբերի 1-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ «Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության…
Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
Հունիսի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը: Զորավարժության անցկացման նպատակն էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդումը, ներդաշնակման հմտությունների կատարելագործումը։
Անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները բարդ տեղանքում հաղթահարել են 15 կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, ոչնչացրել այն՝ շարքից հանելով նաև մարտական տեխնիկան, ցուցադրել հատուկ մասնագիտական հնարքներ մարտական հրաձգությամբ։
Զորավարժություն` մարտական հրաձգությամբ
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի` հրետանային դիվիզիոնը պաշտպանությունից անցել է հարձակման, խոցել հավանական հակառակորդի կրակային դիրքերը, զբաղեցրել բարենպաստ դիրքեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգության պարապմունքներ՝ գիշերային պայմաններում
Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներn անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։ Վարժանքներն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում, մարտական տարբեր իրավիճակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Դրվագներ՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Դրվագներ է հրապարակել՝ Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում բանակի հակահարվածային խմբավորման հետ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից։
Մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունք բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ստորաբաժանման կազմով` անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ: Զինծառայողները բացազատվել են, անցել ականապատ դաշտի միջանցքով, զբաղեցրել են կրակային դիրքեր, վարել մարտական հրաձգություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգություն՝ գիշերային պայմաններում
Հուլիսի 25-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում անցկացվել է ցուցադրական պարապմունք: Մարտական հրաձգությամբ անցկացված պարապմունքի նպատակն էր կատարելագործել գիշերային պայմաններում մարտի վարման գործնական հմտություններն ու տեսական գիտելիքները:
Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
Հուլիսի 23-ից 24-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրաձգային վաշտի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության ընթացքում ստուգվել է անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանն ու գործողությունների ներդաշնակումը, ինչպես նաև հրամանատարների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:
Մարտական հրաձգություն «Բաղրամյան» զորավարժարանում
Հուլիսի 2-ին «Բաղրամյան» զորավարժարանում 5-րդ զորամիավորման N զորամասն անցկացրել է մարտկոցի կազմով մարտական հրաձգություն Դ-30 հրանոթներից: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները, խոցվել են բոլոր նշանակետերը: Անձնակազմի գործողությունները գնահատվել են «գերազանց»։ Ամփոփելով մարտական հրաձգության արդյունքները` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը շնորհակալություն է հայտնել լավագույն զինծառայողներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգությամբ զորավարժություններ Զինված ուժերում
Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ: Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը: Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից…
Մարտական հրաձգությամբ զորավարժություն Զինված ուժերում
Մարտին աջակցող ինքնագնաց հրետանային դիվիզիոնի գործողություններն անձնակազմին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնում
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում ներգրավված են հրետանային ու զրահատանկային…















