մարտի 1

  • Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

    Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

    2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի…

  • Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Մանվել Գրիգորյանը

    Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Մանվել Գրիգորյանը

    Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաև Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը: Երեկ մեր հարցին, թե Գրիգորյանը հարցաքննվե՞լ է սույն գործի շրջանակում նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը պատասխանել էր հետևյալը. « Այդ հարցը թողնում եմ ՀՔԾ-ի մեկնաբանությանը: Ես ձեզ մենակ մի բան կասեմ, որ թե՛ Հայաստանում, թե Հայաստանից դուրս չկա և…

  • Սեյրան Օհանյանի բացատրությունը բանակի և մարտի 1-ի հետ կապված (տեսանյութ)

    Սեյրան Օհանյանի բացատրությունը բանակի և մարտի 1-ի հետ կապված (տեսանյութ)

    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացնում է բանակի ներգրավվածությունը 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին և բացատրում, թե ինչով է զբաղված եղել բանակն այդ ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում.    

  • Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ՀՔԾ

    Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ՀՔԾ

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Մենք պաշտոնապես հերքում ենք նման լուրերը։ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց խոսնակը՝ հերքելով այսօր տարածված տեղեկությունները։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի…

  • Աղմկահարույց բացահայտում. Գ. Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Ժամանակ»

    Աղմկահարույց բացահայտում. Գ. Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Ժամանակ»

    «Ժամանակ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմիններին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր…

  • Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մոտ 5 ժամ հարցաքննվել է

    Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մոտ 5 ժամ հարցաքննվել է

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հայտնում է «Հայկական ժամանակը»: Նշվում է, որ պաշտոնաթող նախագահը ՀՔԾ-ում է եղել փետրվարի 1-ին. նրա հարցաքննությունը կշարունակվի ավելի ուշ: ՀՔԾ-ից այս տեղեկությունները չեն մեկնաբանել:

  • Ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման. ԵԽ հանձնակատար

    Ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման. ԵԽ հանձնակատար

    Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից կարևոր հատվածներ: «2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով…

  • Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

    Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար: Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին…

  • «Վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ», – Սեյրան Օհանյան

    «Վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ», – Սեյրան Օհանյան

    Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «ՀՐԱՄԱՆ N0038․․․ ԵՎ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ Հարգելի’ հայրենակիցներ Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես…

  • ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով

    ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով

    «ՀԱԿ»-կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝  «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով։ Հայտարարության մեջ ասված է. «Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։ Տասը տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում,…

  • Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարությամբ են հանդես եկել

    Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարությամբ են հանդես եկել

    Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում հրապարակել է 2008թ․ մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը. «Մենք` մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներս, վրդովված ենք «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին…

  • Ռոբերտ Քոչարյանը և աղմկահարույց ֆիլմը

    Ռոբերտ Քոչարյանը և աղմկահարույց ֆիլմը

    lragir.am-ը գրում է՝ @bagramyan26 Տելեգրամ ալիքը տեղեկություն է տարածել, ըստ որի Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: Ըստ @bagramyan26 Տելեգրամ ալիքի՝ ֆիլմի պատվիրատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Միաժամանակ, Տելեգրամ ալիքի հաղորդագրության…

  • «Ա1+»-ի հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

    «Ա1+»-ի հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

    «Ա1+» հեռուստաընկերության հայտարարություն է տարածել Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասված է. «Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ «Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ…

  • Տեսաերիզներով հաստատվում է մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմանվոր լինելը. Քոչարյանի պաշտպան

    Տեսաերիզներով հաստատվում է մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմանվոր լինելը. Քոչարյանի պաշտպան

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել դատական նիստի ընթացքից: Պաշտպանական կողմը դատարանին 15-ից ավելի տեսաերիզ է ներկայացրել, որոնք, ըստ պաշտպան Օրբելյանի, հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմանվոր լինելը:…

  • «Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում», – Սեյրան Օհանյան

    «Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում», – Սեյրան Օհանյան

    Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում անհիմն։ Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու…