մաքսատուն
ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը հայտնաբերել է 10 չհայտարարագրված առաքանի
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի: Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից…
Փոփոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկում: Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ը:
Գողություն մաքսատան տարածքից. գողոնը հայտնաբերվել է
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցին և կազմված փաստաթղթերը…
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ-ի 9 պաշտոնատար անձի․ ՀՔԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել…
ՊԵԿ-ը ամփոփել է մաքսային ոլորտի 2020 թվականի գործունեությանը
ՊԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՍՐԱՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ… Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել են մաքսային ոլորտում 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից: ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը հայտնել է, որ համավարակով և ռազմական…
Մաքսատուն-վարչություններում ապահովվում է քաղաքացիների անվտանգ սպասարկումը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես…
Ավերեցիք շատերի մանկության քաղցր հիշողությունները․ վայելեք ձեր մաքսազերծումը․ Հայկ Բարսեղյան
Դուք ավերեցիք շատերի մանկության քաղցր հիշողությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը։ «Ծնվել եմ 1990թ․-ի հուլիսի 23-ին՝ Լենինականում: Անիմաստ է նկարագրել այն զգացմունքը, որը ընթերցողը մի գուցե երբեք չի զգալու, կուրացած լինելով «Տնտեսական հեղափոխություն» կարգախոսով: Մի գուցե ընկերներս, ու մտերիմներս հասկանան ինձ: Մինչեւ 28 տարեկան, ապրել, ստեղծագործել, կրթվել եմ…
Գյումրիի ավտոմաքսատունը շատ օպերատիվ է գործում․ ՊԵԿ նախագահի տեղայալ
Գյումրիի ավտոմաքսատունը շատ օպերատիվ է գործում, մեկ մեքենայի մաքսազերծումը մեկ րոպեից ավել չի տեւում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Իսկ հերթեր կարող են գոյանալ, որովհետեւ գիտենք, թե ինչ ժամանակաշրջան է բաժին ընկել Գյումրիի ավտոմաքսատան աշխատանքին: Հերթեր առաջ տալու լուրերը մենք էլ լսել ենք, եթե կան…
Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարությամբ՝ Շիրակի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունության վերահսկողության մասնագետները, պարբերաբար դիտարկումներ, տեղազննություն և վերահսկողություն են իրականացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ՝ Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարության նկատմամբ։ Ստուգումներ և տեղազննություն են իրաականացվել արտաքին կոմունիկացիաների անցկացման, ներհրապարակային Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների կայանատեղերի…
Վիճաբանություն Գյումրիի մաքսատանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի մաքսատանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Վարորդի ընկեր» ՀԿ-ն՝ տեղադրելով նաև դրա տեսանյութը։ «Գյումրու մաքսատանը: Մաքսային գործարքներ կատարելիս բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել համբերատարություն»,-գրել է ՀԿ-ն: https://www.facebook.com/tuganq.am/videos/391627285056693/?v=391627285056693
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։ 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված…
Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու. Դավիթ Անանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին: «Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում,…
Բագրատաշենի անցակետում քաղաքացին ինքնավնասման է դիմել մաքսազերծումից խուսափելու համար
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ,…
Վարչապետը ՊԵԿ ավտոմաքսատանն է․ նա քաղաքացու հետ անցել է մաքսազերծման ճանապարհը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ ավտոմաքսատանը ծանոթանում է այնտեղի աշխատանքային պայմաններին ու մաքսային ծառայություններին դիմած անձանց սպասարկմանը։ Սպասասրահում Փաշինյանը հանդիպեց քաղաքացիների, որոնք ասացին, որ իրենց մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ իր՝ վարչապետի այցի կապակցությամբ մյուս ճամփան փակ էր։ Վարչապետը տարակուսեց այս խոսքի վրա, ու ՊԵԿ նախագահին ասաց, որ ուրեմն ինչ-որ բան…
Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. ՊԵԿ
Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն–վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը… Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն–վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային…















