fbpx
Իրավական

Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարությամբ՝ Շիրակի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունության վերահսկողության մասնագետները, պարբերաբար դիտարկումներ, տեղազննություն և վերահսկողություն են իրականացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ՝ Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարության նկատմամբ։

Ստուգումներ և տեղազննություն են իրաականացվել արտաքին կոմունիկացիաների անցկացման, ներհրապարակային Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների կայանատեղերի հարթակի բետոնացման աշխատանքների, տարածքի բարեկարգման և ճանապարհների խճապատման, եզրաքարերի տեղադրման, ասֆալտապատման, արտաքին լուսավորության հենասյուներ տեղադրման, տրանսֆորմատորային ենթակայանի և պարիսպի կառուցման շինաշխատանքների նկատմամբ։

Ստուգվել է ընթացքի մեջ գտնվող երկրորդ և չորրորդ մասնաշենքերի մետաղական հիմնակմախքի մոնտաժման, երրորդ մասնաշենքի հատակի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։

Դիտարկումներից պարզվել է, որ շինմոնտաժման աշխատանքները մեծամասամբ իրականացվում են նախագծի և շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Սակայն տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել են մասնակի թերություններ՝ կապված առաջին մասնաշենքի արտաքին աստիճանների բուտո-բետոնային հիմնապատերի տեղադրման, պատերի բետոնյա բլոկների կառուցման շինաաշխատանքներում։

Արձանագրված թերությունների վերաբերյալ ցուցումներ են տրվել ենթակապալառու ընկերությանը, որպեսզի սեղմ ժամկետներում շտկի և վերացնի արձանագրված թերությունների հետևանքները։

Նշենք, որ կառույցի շինարարության գլխավոր կապալառուն «Մերձմոսկովյան» ՓԲ ընկերությունն է, աշխատանքներում ընդգրկված են նաև թվով 10-ը ենթակապալառու կազմակերպություններ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը իրականացնում է նախագծային փաստաթղթերը մշակող «Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը։

Հավելենք, որ պայմանավորված մեծածավալ շինարարական աշխատանքների մասշտաբով՝ Տեսչական մարմնի կողմից նմանատիպ վերահսկողությունը կրելու է շարունակական և պարբերական բնույթ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ