Մաքսիմ Մանուկյան
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։…
Ղասախստանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հայ ըմբիշը՝ կամային բարձր որակների շնորհիվ, 16:7 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ: Սլավիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային կարգում հանդես…
Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։ Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ…
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությանը: Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63…
Մինսկում անցկացվող Եվրոպական երկրորդ խաղերում մեկնարկել է սամբոյի մրցաշարը։ 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Իվան Պիլիպյակին: Կիսաեզրափակչում հայ մարզիկը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերետեկի հետ։ Հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը։ 29-ամյա հայ մարզիկը քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության է հասել իտալացի…
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 19-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Մաքսիմ Մանուկյան Մարզաձևը։ Հունահռոմեական ըմբշամարտ Ծնվել է։ 10/12/1987 Ծննդավայրը։ Մարտունի Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ Ամենացավալի պարտությունը։ 2015թ. Բաքվում կայացած Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում կրած…
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում: Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչև ոսկե գոտեմարտը նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7-0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս…
Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք…
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է Նիսում կայացած մրցաշարը, խոսել առաջիկա պլանների, Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակի և այլ հարցերի մասին. Նիսում կայացած տարվա առաջին մրցաշարում ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալներ էին նվաճել Գևորգ Ղարիբյանն ու Արթուր…
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները: «Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան Արթուր Թովմասյան Ֆերդինանդ Կարապետյան Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան Արսեն…