Մելիք-Ադամյան
Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀԿ-ին դատի են տվել. «Հրապարակ»
«Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը և փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարևանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի մետրի դիմաց, որը հետագայում…



