մեղրի
Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Համարում եմ անձնական պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան
Ես 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի. «Իմ քայլը» հիմնադրամը նաև միջոցներ է հատկացրել և ինձ համար տհաճ անակնկալ է, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է պարզել, թե ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել: Ես հանձնարարում եմ…
Անօրինական թմրաշրջանառության դեմք է արձանագրվել Մեղրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ: Դանակահարություն Գավառում. 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին…
Մեղրիի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ծառայողները Մեղրիի Գործարանների փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի տղամարդու՝ մեքենայով հանդերձ. կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահելն ու օգտագործելը։ Բերման ենթարկվածը Երևանի բնակիչ է, 43 տարեկան: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու կաթուցիչ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Մեղրիի մաքսային կետում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ տաքացվող սիգարետի գլանակ և 67 հատ էլեկտրոնային ծխախոտի…
Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
Մայիսի 16-ին, ժամը 12։05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Lexus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի…
Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը…
Կայացել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը
ՊԵԿ-ը հայտնել է, որ Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: «Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի…
Հրդեհ Մեղրիում․ բռնկվել է BMW-ն
Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։ Իջևանում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել Տարվա բառը՝ առաջնագիծ․ Լեզվի կոմիտեն քվեարկություն է անցկացրել «Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝…
Մեղրիից Երևան է տեղափոխվել 17 օրական երեխա՝ թթվածնակախյալ վիճակով
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: «Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինհալացիոն և հակաբակտերային թերապիա: Բժշկական կենտրոն…
Բադասյանի Մեղրիի անցակետում դիմավորել է Իրանի մաքսայինի պետին
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Ֆինանսների նախարարն ասաց, թե 2022-ին բյուջեի ծախսերը որքան են կազմելու Վահան Քերոբյանը Դենիս Մանտուրովի հետ քննարկել է համատեղ…
Մեղրիում ձյուն է տեղում․ Գորիսում մառախուղ է
Նոյեմբերի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Մեղրիի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Գորիսում ու Մեղրիի լեռնանցքում առակ է մառախուղ, իսկ տեսանելիությունը 60-70 մետր է։ Ըստ աղբյուրի՝ Սիսիանում էլ տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Բագրատ Զաքարյանը՝ Մեղրիի համայնքապետ
Մեղրիի ՏԻՄ ընտրություններում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի նոր ղեկավար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նույն կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։ Զաքարյանն ավագանու նիստում ստացել է 8 կողմ ձայն։ Հիշեցնենք, որ վերջին ընտրություններում Մեղրիում հաղթել էր հենց «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների ձայների 59,47 տոկոսը։ Որոշ ժամանակ անց…
Երևան-Մեղրի ճանապարհին Գազելը գլորվել է ձորը․ կան տուժածներ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 19։47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Գյումրիում հրդեհվել են 2 ավտոտնակներ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը․ կա տուժած Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։ Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։ Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով…















