fbpx
Մարզեր

Բագրատ Զաքարյանը՝ Մեղրիի համայնքապետ

Մեղրիի ՏԻՄ ընտրություններում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի նոր ղեկավար։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նույն կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

Զաքարյանն ավագանու նիստում ստացել է 8 կողմ ձայն։

Հիշեցնենք, որ վերջին ընտրություններում Մեղրիում հաղթել էր հենց «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների ձայների 59,47 տոկոսը։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Հանրապետությունն» ու Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել, որով՝ Մեղրիի ղեկավարումը 2,5 տարի կիրականացնի «Հանրապետության» թեկնածուն, իսկ մյուս 2,5 տարին՝ «Ազատականի» թեկնածուն (Խաչատուր Անդրեասյան):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ