մենահամերգ
BTS-ի Ջեյ-Հոուփը նոր սինգլ «Մոնա Լիզա» կներկայացնի այս ուրբաթ
BTS-ի Ջեյ-Հոուփը պատրաստվում է ներկայացնել իր նոր սինգլը՝ «Մոնա Լիզա», այս ուրբաթ՝ ընդգծելով յուրահատկությունն ու ներքին գեղեցկությունը:
Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարելիս արտասվել է բեմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանում կայացել է երգիչ Արա Մարտիրոսյանի մենահամերգը՝ «Բաժանում չի լինում» խորագրով։ Դրա ընթացքում նա կատարել է նաև՝ կորոնավիրուսից վերջերս մահացած երգիչ Հայկոյի «Խոսքեր չկան» երգը, որի ընթացքում հուզվել է ու արտասվել բեմում։ Նա նշել է, որ իր համար անչափ դժվար է կատարել Հայկոյի երգը, սակայն չի կարող չհարգել իր 23 տարվա ընկերոջ հիշատակը։
Ջամալայի երևանյան համերգը չեղարկվել է
«Եվրատեսիլ 2016» երգի հեղինակավոր մրցույթում հաղթած երգչուհի Ջամալայի երևանյան համերգը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, չի կայանա: «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ պետք է կայանար Ջամալայի մենահամերգը, սակայն Facebook-ում երգչուհու պաշտոնական էջում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ համերգը տեղի չի ունենա։ Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել է, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի…
Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։ Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։ «Համերգային ծրագրեր շատ եմ ունենում,…
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը մենահամերգ կտա
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի մենահամերգը: Գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն` Գրիգոր Ոսկանյան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Նինո Կատամաձեն չեղարկել է Մոսկվայում նախատեսված իր մենահամերգը
Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն չեղարկել է Մոսկվայում կայանալիք իր մենահամերգը, որը նախատեսված էր 2020-ի մարտի 27-ին: Այս մասին հայտնել է համերգասրահի մամլո ծառայությունը: Հունիսի 30-ին երգչուհին գրել էր, որ աջակցում է Վրաստանում ցույցի դուրս եկած քաղաքացիներին, որոնք պահանջում էին երկրի ՆԳ նախարարի հրաժարականը: Հունիսի 22-ին երգչուհին ելույթ է ունեցել Մոսկվայում՝ նշելով, որ չի կարող այդ…
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգին: Համերգն անցկացվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և նվիրվել է երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,…
Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ
Հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Ծրագրում՝ սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Ռոնալդ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կերտիս Ֆուլերը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և…
Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Հուլիսի 10-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ անվանի երգչուհի, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Հասմիկ Գրիգորյանի (սոպրանո) մենահամերգը, որը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Համերգին կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: Խմբավար`…
Տեղի ունեցավ Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը
Ս. թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը` Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան/: Ռոզի Արմենը հանդիսատեսին ներկայացել է տարբեր տարիների երկու տասնյակից ավելի սիրված երգերով: Համերգային ծրագիրը մշակվել էր հատուկ երևանյան մենահամերգի համար։ Շնորհավորելով անվանի երգչուհուն…
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ռոզի Արմենի մենահամերգը
Մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը: Սիրված երգչուհին հանդիսատեսին կներկայացնի տարբեր տարիների սիրված երկու տասնյակից ավելի երգ: Համերգային ծրագիրը մշակվել է հատուկ երևանյան մենահամերգի համար։ Ռոզի Արմենը հանդես կգա Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/: Այս մասին տեղեկանում ենք…
Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին հանդիսատեսին անակնկալ է սպասվում. տեսանյութ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք «Dream World Tour»-ի համերգին: Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի,…












