fbpx
Ժամանց

Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին հանդիսատեսին անակնկալ է սպասվում. տեսանյութ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք «Dream World Tour»-ի համերգին:

Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

«Dream» երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Այն հագեցած է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է: Նկարահանման գործընթացը բավականին երկար է տևել:

Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ), իսկ հագուստների հեղինակը Լիլիթ Հովհաննիսյանն է:

Նշենք, որ երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է լինելու, այնպես որ համերգի ունկնդիրներն այն բոլորից վաղ վայելելու բացառիկ հնարավորություն կունենան:

Հավելենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը երեկոյի ընթացքում կներկայանա բազում այլ անակնկալներով, ինքնատիպ կատարումներով:

Նշենք, որ «Dream World Tour»-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ