մեսրոպ մակյան
ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6…
Հուլիսի 31-ին ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ:
Հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագայությամբ մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նիստը սակայն հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակի մասին եզրակացության ձգձգվել է: Փորձագետը չի կարողացել հանդիպել Մխիթար Ավետիսյանի հետ, քանի որ նա բժշկական կենտրոնում չի եղել: Արմեն…
Դատավորների ընդհանուր ժողովը հուլիսի 11-ին ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Ավելի վաղ՝ ժողովի նիստում, ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։
Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Մեկնարկից կարճ ժամանակ անց նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի։ Նա վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցել է հիվանդանոցից ստացած գրությունը, համաձայն որի՝ Ավետիսյանը ստացիոնար բուժման կարիք ունի: Բացի այդ,…
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել Բիլյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ: Պավել Մանուկյանն էլ իր կողմից ավելացրեց, որ «Բիլյանը հայրենիքն նվիրված մարդ է, այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի է և կատարել…
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը,…