մետաղադրամ
Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվել Չարլզ 3-րդ թագավորի պատկերով առաջին մետաղադրամը
Դեկտեմբերի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոստային կապի 9452 բաժանմունքներում շրջանառության մեջ կմտնի Չարլզ 3-րդ թագավորի պատկերով շուրջ 5 մլն 50 պենսանոց մետաղադրամ՝ հայտնում է The Guardian-ը: Թագավորի պատկերով առաջին մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել դեկտեմբերի 8-ից: Մետաղադրամի վրա թագավորի դիմանկարի հեղինակը քանդակագործ Մարտին Ջենինգսն է։ Մետաղադրամի հակառակ կողմում տեղ գտած պատկերն ի սկզբանե հայտնվել է 1953…
Երուսաղեմում 2100 տարեկան մետաղադրամ են հայտնաբերել
Երուսաղեմում հնագետները մի մետաղադրամ են հայտնաբերել, որի տարիքը գնահատվում է 2100 տարեկանից բարձր։ Այս մասին հայտնում է Jerusalim Post-ը։ Նշվում է, որ մետաղադրամը հայտնաբերվել է տարբեր արտեֆակտներով արկղում, իսկ վերջինս գտնվել է 1980-ականներին։ Ըտս աղբյուրի՝ ենթադրվում է, որ մետաղադրամն օգտագործեն ուխտավորների, որպեսզի տաճարի հարկ վճարեն։ Մետաղադրամը արծաթյա է։ Այն արտադրվել է հինավուրց Տյուրոս քաղաքում՝ մ․թ․ա․…
Brexit-ին նվիրված մետաղադրամները մեկ օրում սպառվել են
Brexit-ին նվիրված 50 պենսանոց ոսկյա մետաղադրամներն ամբողջովին վաճառվել են մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Թագավորական դրամահատարանն ուրբաթ առավոտյան 1500 նման մետաղադրամ է վաճառքի հանել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 945 ֆունտ ստերլինգ է արժեցել: Բացի դրանից՝ երկու 50 պենսանոց մետաղադրամով սահմանափակ քանակությամբ հավաքածուներն էլ են վաճառվել, որոնցից մեկը եղել է 1973 թվականին Մեծ…
Հռոմուլոս Օգոստուլոս. Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը
Հռոմեական այս մետաղադրամի վրա պատկերված է Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսը: 475թ. հոկտեմբերի 31-ին՝ թուլացած և իր հոգեվարքը ապրող կայսրությունում գահ բարձրացավ պատանի Հռոմուլոս Օգոստուլոսը: Երիտասարդը դարձավ Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը: 476թ. բարբարոսների առաջնորդ Օդոակրը կարողացավ գահընկեց անել կայսրին: Արևմտյան հռոմեական կայսրությունը անկում ապրեց: Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան https://www.facebook.com/david.fidanyan/posts/2588064197909505
Հնագետները Ֆրանսիայում 15-րդ դարի մետաղադրամներ են հայտնաբերել
Հնագետները Ֆրանսիայի Դիժոն քաղաքում արծաթե և ոսկե մետաղադրամներով գանձարան են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Պարբերականը նշում է, որ գտածոն բաղկացած է 34 մետաղադրամներից, որոնցից 10-ը պատրաստված են ոսկուց: Դրանք պահված էին փոքրիկ բրոնզե տուփի մեջ տներից մեկի հատակի տակ: Ամենահին մետաղադրամը թվագրված է 1432-ին, իսկ ամենանորը՝ 1494-ին: Մետաղադրամների վրա հատված են այդ ժամանակաշրջանում…
Բրիտանիայում հին հռոմեական հազվադեպ մետաղադրամ է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայում ճանապարհաշինության ժամանակ խիստ հազվադեպ հին հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել` կայսր Ուլպիոս Կոռնելիոս Լելիանի պատկերով։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։ Նշվում է, որ պատմական գտածոն հայտնաբերվել է այն տարածքի պեղումների ժամանակ, որտեղով պատրաստվում են խճուղի անցկացնել Քեմբրիջից մինչև Հանթինգթոն 5 մլրդ ֆունտ սթերլինգ արժողությամբ ճանապարհաշինական նախագծի շրջանակում։ Հնագետ Սթիվ Շերլոքը հայտարարել է, որ…






