մետաղական հանքարդյունաբերություն
Հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է
Այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ն երկարաձգեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր մարմնին ներկայացված, և նրանց ընդունած ֆինանսական ու այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ժամկետի երկարաձգման մասին որոշման օգտին քվեարկեց 99 պատգամավոր: Ժամկետը երկարաձգվեց երեք ամսով:
Գլաձորի ավագանին կրկին ոչ ասաց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Դրանից հետո…
Արենիի ավագանին որոշեց արգելել մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում
Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կայքում։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ «Ղեկավարվելով…
Եղեգնաձորի բնակիչները պահանջում են համայնքում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Եղեգնաձորի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից պահանջում են եղեգնաձորը դարձնել էկո-տնտեսական տարածք, ինչպես նաև արգելել համայնքում մետղական հանքարդյունաբերությունը։ «‼️Եղեգնաձորի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ ⚠️ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից…




