Միլանյան ակումբ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ կիսապաշտպանի ու միլանյան ակումբի միջև կկնքվի 2 տարվա պայմանագիր։ Վիդալը տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։ Վիդալը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Բավարիայից»։
«Ինտերի» ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն։ Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստ է Ագուերոյի դիմաց տրամադրել թիմի պաշտպան Միլան Սկրինիարին։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը պատրաստ է նաև քննարկել սլովակ ֆուտբոլիստի վերաբերյալ այլ առաջարկներ։
Իտալական «Միլանի» նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը այն տեղեկատվության մասին, թե ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը կարող է վերադառնալ «Այնտրախտ» հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը վստահում է նրան։ «Ռեբիչը հիանալի խաղացող է, բայց ակնհայտ է՝ չէր կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին: Ռեբիչին ժամանակ էր պետք, և նա ցույց տվեց իր իրական ներուժը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նրան»,- հայտնել…
Հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վերջերս է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Ինտեր», պատմել է միլանյան ակումբում հարմարվելու մասին: «Այստեղ մարզումներն ուրիշ են, Անգլիայում պետք է շատ աշխատել , բայց հենց այստեղ է իսկական աշխատանքը։ Միլանը գեղեցիկ քաղաք է, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ես եկել եմ այստեղ ոչ թե ապրելու, այլ օգնելու թիմին հաղթանակների հասնելու», –…