Միկել Արտետա
Արսենալի սպորտային տնօրեն Էդուն հրաժարական տվեց իր պաշտոնից
Արսենալի սպորտային տնօրեն Էդու Գասպարը երկուշաբթի օրը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Էդուն միացավ Արսենալին 2019-ին՝ որպես տեխնիկական տնօրեն, և նպաստեց թիմի վերափոխմանը՝ ապահովելով Միկել Արտետայի նշանակումը։ Ավելի ուշ նա նշանակվեց առաջին սպորտային տնօրեն։ Աղբյուրների համաձայն՝ Էդուն արդեն բանակցում է նոր աշխատանքի շուրջ՝ Նոթինգհեմ Ֆորեսթի և Օլիմպիակոսի սեփականատիրոջ հետ։ «Այս որոշումը բարդ էր ինձ համար»,- նշել…
Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ հունվար ամսվա լավագույն մարզիչ
Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվար ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Անցյալ ամիս քաղաքաբնակները վեց խաղում վեց հաղթանակ տարան՝ գոլերի 16: 1 տարբերությամբ: Մրցանակի համար առաջադրվել էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Դեյվիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Գրեմ Փոթերը («Բրայթոն»):
Չարժե մեզ համեմատել Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետ․ Արտետա
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, որ համաձայն չէ այն մտքի ետ՝ թե ինքն ու Ֆրենկ Լեմպարդը համարվում են Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետնորդները։ «Ֆրենկը թոփ խաղացող է եղել: Անհավատալի է, որ այդքան տարի նա բարձր մակարդակով կարողացավ ելույթ ունենալ նույն թիմի կազմում: Դա մեծ նվաճում է: Որպես մարզիչ նա ցույց տվեց…
Վստահ եմ, որ Օբամեյանգը մնալու է Արսենալում. Արտետա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու համաձայնության մասին: Արտետան հայտնել է, որ իրենք բանակցում են Պյերի, նրա ներկայացուցիչների և ընտանիքի հետ: «Վստահ եմ, որ նա մնալու է ակումբում: Յուրաքանչյուր խաղում Օբամեյանգն ապացուցում է, որ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես շատ գոհ եմ Օբամեյանգի մրցելույթներից և ցանկանում եմ, որ…
Ես իսկապես հիասթափություն եմ ապրում. անթույլատրելի է այսպես պարտվել. Արտետա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Բրայթոնից» կրած 1։2 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։ Մարզիչը նշել է, որ ինքն իսկապես հիասթափություն է ապրում: «Անթույլատրելի է այսպես պարտվել։ Գիտեմ, որ մենք ունենք երիտասարդ կազմ և սիրում ենք մրցել, բայց մենք պարզապես հանձնեցինք այս խաղը, որի արդյունքը պետք էր վճռել շատ ավելի վաղ: Մենք…
Մեր հոգեբանը միշտ կապի մեջ է ֆուտբոլիստների հետ․ Արտետա
Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին։ «Մենք ունենք հոգեբան, որը հետևում է խաղացողներին ու միշտ կապի մեջ է նրանց հետ: Նրանք մշտապես շփվում են միմյանց հետ՝ այս դժվարին ժամանակաշրջանում: Մենք տեղեկություն ենք ստանում ֆուտբոլիստների վիճակի մասին, իսկ մեր հերթին նրանց տեղեկություն ու տեսանյութեր ենք ուղարկում, որպեսզի նրանք միշտ զբաղված…
Արտետան վարակվել է կորոնավիրուսով. Ջոնսոնը դադարեցնում է սպորտային միջոցառումները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է այսօր՝ մարտի 13-ին կքննարկեն երկրում հանրային բոլոր միջոցառումներն, այդ թվում էև սպորտային մրցաշարերը դադարեցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։ «Երբ ստացանք Միկել Արտետայի կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը, անմիջապես որոշում ընդունեցինք քննարկել Մեծ Բրիտանիայում բոլոր տեսակի հանրային միջոցառումները դադարեցնելու հարցը: Առողջությունն առաջին տեղում է, և մենք…
Վերադառնում ենք Արսենալի ավանդույթներին․ Օզիլը մեկնաբանել է նոր մարզչի աշխատանքը
Նա գիտի ինչպես դարձնել մեզ հաջողակ։ Այս մասին ասել է Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ մեկնաբանելով թիմի նորանշանակ մարզիչ Միկել Արտետայի աշխատանքը։ «Նա կարող է մեզ ցույց տալ այն ամենը, ինչ սովորել է երկար կարիերայի ընթացքում։ Արտետան հստակ գիտի, թե ինչ պետք է մենք անենք։ Նա գիտի՝ ինչպես տալ մեզ դրական տրամադրվածություն եւ դարձնել…
Արտետան Լոնդոնում է․ նա շուտով կգլխավորի Արսենալը․ The Sun
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան առաջիկա 48 ժամվա ընթացքում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, 37-ամյա մասնագետն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին և մեկնել է Լոնդոն: Նշենք, որ «Արսենալը» Արտետայի հետ պայմանագիր կնքելու դիմաց 2 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի «Մանչեսթեր…
«Արսենալը» հստակ դիրքորոշում ունի թիմի գլխավոր մարզչի թեկնածուի հարցում
The Sun-ի տեղեկության համաձայն Լոնդոնի «Արսենալը» հստակ դիրքորոշում ունի թիմի գլխավոր մարզչի թեկնածուի հարցում: Լոնդոնյան ակումբը, շարունակ անհաջողություններ գրանցելով, գրավում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, և եթե Էմերիի գլխավորած թիմը շարունակի այդպես հանդես գալ, ապա նա կլքի թիմը: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Միկել Արտետան է: Հիշեցնենք նաև, որ Արտետան հանդես է եկել «Արսենալի» կազմում, իսկ…








