միկրոավտոբուս
62-ամյա գրպանահատ կինը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել…
Volkswagen-ը նոր միկրոավտոբուս է ներկայացրել՝ 6 հոգու համար նախատեսված
Volkswagen ընկերությունը ներկայացրել է California T6.1 քեմփերի բազային տարբերակը ռեսթայլինգից հետո: Beach-ի նախնական տարբերակն ունի մինի խոհանոց, ինտեգրված բացովի սեղան, որը սրահը ևս երկու մարդու համար մեծացնելու հնարավորություն է տվել: Այս մասին գրում է Motor.ru-ն: Միկրոավտոբուսն ունակ է տեղափոխել հինգ ուղևոր: Բազային California Beach-ը 16.5 հազար եվրոյով մատչելի է Ocean տարբերակից. Գերմանիայում թարմացված քեմփերի գինը…
Հայտնի է Նովոսիբիրսկում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի էր ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը: Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության…
Երևանում միկրոավտոբուս է վթարվել․ 6 հոգի հոսպիտալացվել է
Օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» մակնիշի (վարորդ՝ Մկրտիչ Մ.…
Օգոստոսի 1-ից հ. 48 միկրոավտոբուսային երթուղին կսպասարկվի այլընտրանքային երթուղիներով
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացնում են. Հարգելի համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝ ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային…
Հայտնի է Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածների ինքնությունը
Ռուսաստանում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջից տեղեկանում ենք. «Հավելյալ հայտնում ենք, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»։ Ավելի…
Միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հունիսի 17-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.20-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և վճարման անդորրագրեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել…
Դավիթաշենցին միկրոավտոբուսից գողություն է կատարել
Հունիսի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ հաշվապահ և հայտնել, որ միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և 73 հազար դրամ: Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու և մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի…
Ֆելիքս Ցոլակյանը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել…
Գազել մակնիշի միկրոավտոբուսի հրդեհը մարվել է. տուժածներ չկան
«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,- տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հիշեցնենք, որ Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել էր էլեկտրասյանը, ինչից հետո բռնկվել էր հրդեհ:
Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում
Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց, այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Նշվում է, որ տուժածներ չկան, կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկանում ենք shantnews.am-ից:
Միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք էր ներկայացել տարեց մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, Օրբելի փողոցում նկատել է, որ թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և սոցիալական քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին, ժամը…
Ստավրոպոլում միկրոավտոբուս է վթարվել, տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ
Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են:…
Վորոնեժում հայկական համարանիշով միկրոավտոբուսը վթարվել է, վարորդը զոհվել է
ՌԴ Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, և Mercedes մակնիշի միկրոավտոբուսը` 9 ուղևորով. հայտնում է ТАСС-ը: Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր: Մեքենայի վարորդը տեղում մահացել է, մեկ կին ու տղամարդ վիրավորվել են: Pegarus-ի ուղևորները չեն տուժել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:













