Միշել Աուն
Լիբանանի նախագահը նոր վարչապետ է նշանակել
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոր վարչապետ է նշանակել Մուստաֆա Աբիդին ու հանձնարարել ձևավորել կառավարություն։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ Աունն այս որոշմանն է հանգել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Աբիդին իրենց աջակցությունն են հայտնել 128 պատգամավորներից 90-ը։ Հիշեցնենք, որ Լիբանանն առանց կառավարության էր մնացել օգոստոսի 10-ից։
Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը: Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի…
Մակրոնը Լիբանանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն Լիբանանում է։ Նա հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ։ France 24-ի հաղորդմամբ՝ Մակրոնը առաջին պետության ղեկավարն է, ով Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից հետո այցելու է Լիբանան։ Աունի հետ հանդիպման ընթացքում Մակրոնը նշել է, որ Լիբանանին շտապ բարեփոխումներ են անհրաժեշտ, այլապես քաղաքական ու տնտեսական ճգնաժամի առերեսված երկիրը կշարունակի տառապել։…
Հայաստանից Լիբանան կուղարկվի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց…
Մակրոնը կմեկնի Լիբանան
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Լիբանան։ Աունն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ Մակրոնը ժամանում է լիբանանցի ժողովրդի կողքին կանգնելու և իշխանություններին օգնելու համար։ Մակրոնն այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հայաստանը օգնություն է առաջարկել Լիբանանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2712687189051659?__cft__[0]=AZWc6iKO_wTy-YZ664DNcebsYqtNkFsmpzD4vjl8EwDFWhg669hJ7vK-yo6y8K-O0vICiou7HsQyEO-gu9DNrcbSmX1zF7stDGVTQoj1hrUpvxNHIEHRkKBNdo5-oTpHmtRWSrz0KNMGhnkW5eGe8lPGmUBF1vV8GGljsy73ri4PPw&__tn__=%2CO%2CP-R
Լիբանանի նախագահն Իրանին հորդորել է օժանդակել Սիրիա փախստականների վերադարձին
Իրանը պետք է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո: «Իրանն իր դերն ունի փախստականների վերադարձին օգնելու գործում: Նոր կառավարությունը հատուկ նշանակություն կտա այդ հարցին»,-Աունի խոսքը մեջբերում է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Զարիֆն իր հերթին Իրանի…






