Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Լիբանան։
Աունն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում։
Նա նշել է, որ Մակրոնը ժամանում է լիբանանցի ժողովրդի կողքին կանգնելու և իշխանություններին օգնելու համար։
Մակրոնն այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

