fbpx
Աշխարհ

Մակրոնը Լիբանանում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն Լիբանանում է։ Նա հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ։


France 24-ի հաղորդմամբ՝ Մակրոնը առաջին պետության ղեկավարն է, ով Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից հետո այցելու է Լիբանան։

Աունի հետ հանդիպման ընթացքում Մակրոնը նշել է, որ Լիբանանին շտապ բարեփոխումներ են անհրաժեշտ, այլապես քաղաքական ու տնտեսական ճգնաժամի առերեսված երկիրը կշարունակի տառապել։


Աղբյուրի հաղորդմամբ՝ Մակրոնը կայցելի նաև դեպքի վայր ու կնահդիպի Լիբանանի և Ֆրանսիայի փրկարարկան խմբերին։

Մակրոնը աջակցության ու բարեկամության ուղերձ է հղել Լիբանանի ժողովրդին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ