միջադեպ
Երևանում Ադրբեջանական դրոշ ցուցադրող մեքենան ոստիկանության միջամտության առիթ է դարձել
Երևանում ադրբեջանական դրոշով մեքենայի երևան գալը ոստիկանության միջամտության պատճառ է դարձել: Վարորդը բերման է ենթարկվել հարցաքննության, միջադեպը հանրային մտահոգություն է առաջացրել։
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- հաղորդում է ՊՆ-ն։
Միջադեպ՝ Հայաստան դաշինքի փորձագետների մասնակցությամբ
Խորհրդարանում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի փորձագետների մասնակցությամբ։ Civic.am-ի տեղեկություններով՝ միջադեպը հրահրել են դաշնակցականները, որոնք էլ միջադեպի արդյունքում ծեծ են կերել։ Մասնավորապես ծեծվածներից է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։
Արշակ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի…
ՊՆ-ն ներկայացրել է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը
Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊՆ նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը,…
ԵԽ զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան…
ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հայտնել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: Գավանը…
Sputnik Արմենիան սխալ տեղեկություն է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
«Sputnik Արմենիա» լրատվականը հունիսի 7-ին գրել էր, որ Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել «Նիկոլ, դավաճան» գոչելու համար։ «Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Ուշագրավ է, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ այն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, որտեղ քաղաքացիները հայհոյանքներ…
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության…
Ադրբեջանում հաղորդվել է Իրանի հետ սահմանային միջադեպի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, օրինախախտներից մեկը վիրավորվել է, կատարվում է հետաքննություն: «Ապրիլի 16-ին՝ ժամը 22։00-ին, Ֆիզուլիի շրջանի Գազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ կետում (Ադրբեջան) հայտնաբերվել է երկու սահմանախախտ: Իրանցի սահմանապահներին տեղեկացվել են դեպքի մասին: Ձերբակալվածները եղել են Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանը և Հուսեյնպուր Սաջիդ Հասանը։ Ադրբեջանական սահմանապահների…
Միջադեպ ՀՓՇ-ի քայլերթին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ երթի մասնակիցների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել։ https://www.facebook.com/freenews.am/videos/491042828738282 Տեսանյութը՝ FreeNews-ի։
Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա ադրբեջանցիները խախտել են համաձայնագրի կետերը
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության…
Հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից և Փայլակ Ֆահրադյանից
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով իր կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակմանը ասաց՝ ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել միջադեպին ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, որը տեսել է այդ դեպքը, նաև ցանկանում եմ ներողություն խնդրել լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակ Ֆահրադյանից։ «Ուզում եմ ասել, որ բոլորիդ շատ…
ԼՀԿ-ը պատրաստ է երաշխավորել ֆուտբոլիստ եղբայրների համար. Մարուքյան
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facabook-ում: Մարուքյանը հայտնում է, որ կուսակցությունը պատրաստ է աջակցել Մալաքյան եղբայրներին: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին…