միջադեպ

  • Դժբախտ պատահար Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը. կա 2 զոհ

    Դժբախտ պատահար Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը. կա 2 զոհ

    Հուլիսի 27-ին Հյուսիսային Կորեայում, որտեղ ընթանում է Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, փլուզվել է այն ակումբի տանիքը, որտեղ հանգստանում էին տարբեր երկրների մասնակիցները: Միջադեպի հետևանքով 2 հոգի զոհվել է, իսկ 16-ը վնասվածքներ են ստացել: Վիրավորներից 7-ը ստացել են թեթև վնասվածքներ: Այս մասին հաղորդում է sport.ru-ն: Հիշեցնենք, որ այսօր առաջնության վերջին օրն է:

  • Իշխանությունները ավելի կառավարելի են դարձնում կաթողիկոսին․ «Հրապարակ»

    Իշխանությունները ավելի կառավարելի են դարձնում կաթողիկոսին․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «2018 թ. փետրվարի 19-ին էջմիածնում աղմկոտ միջա­դեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մա­մուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբո­րորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրա­մից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի…

  • Հերթական միջադեպը երթուղայինի վարորդի և ուղևորի միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հերթական միջադեպը երթուղայինի վարորդի և ուղևորի միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երևանյան երթուղային տրանսպորտում վարորդի և ուղևորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով. «Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ…

  • Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է շարժիչի խափանում

    Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է շարժիչի խափանում

    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Air Moldova ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և…

  • Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ վիզաների տրամադրման միջադեպի առիթով

    Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ վիզաների տրամադրման միջադեպի առիթով

    Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ վիզաների տրամադրման միջադեպի առիթով։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պարզման պատրվակ է դարձել դեսպանության ոչ կոռեկտ պահվածքի հետ կապված իրավիճակը, որին բախվել է Hetq.am-ի պարբերականի թղթակիցը։ Աննա Նաղդալյանի խոսքով՝ լեհ դիվանագետին…

  • Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները․ ՔԿ

    Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները․ ՔԿ

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 23:55-ին, ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» ՀԲԿ-ից…

  • Միջադեպ Երևանում․ կան բերման ենթարկվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Միջադեպ Երևանում․ կան բերման ենթարկվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում…

  • Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից ակտիվիստ կնոջ հետ կոպիտ վարվելու համար

    Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից ակտիվիստ կնոջ հետ կոպիտ վարվելու համար

    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Մարկ Ֆիլդը ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից պաշտոնական ընթրիքի ժամանակ տհաճ միջադեպից հետո: Ընթրիքի ժամանակ նա կոպիտ կերպով դուրս է հրավիրել էկո-ակտիվիստ կնոջը միջոցառման սրահից։ Այս մասին հաղորդում է BBC News-ը: Ֆիլդը հայտարարել է, որ զղջում է ակտիվիստ Ջանեթ Բարքերի հետ կոնֆլիկտի և նրան դուրս հրավիրելու համար, քանի որ բողոքողները…

  • Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել Օսիպյանի հետ․ սկսվել է ծառայողական քննություն

    Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել Օսիպյանի հետ․ սկսվել է ծառայողական քննություն

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի…

  • Համացանցում տարածված տեսանյութը բացահայտում է Նեյմարի և մոդելի միջև եղած միջադեպը

    Համացանցում տարածված տեսանյութը բացահայտում է Նեյմարի և մոդելի միջև եղած միջադեպը

    «Թվիեթերի» Tina #LecoNão էջում հրապարակվել է Նեյմարի և մոդել Նաջիլա Տրինդադի մասնակցությամբ մի տեսանյութ: Տեսանյութում կարճատև երկխոսությունից հետո աղջիկը վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով. «Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»: https://twitter.com/criursula/status/1136444265217888256 Նաջիլա Տրինդադը, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության…

  • Միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Ազատ հայրենիք» կուսակցություն

    Միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Ազատ հայրենիք» կուսակցություն

    «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան – Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝…

  • Սա կենցաղային վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ․ Սամվել Բաբայանի գրասենյակը արձագանքել է ԱԱԾ-ին

    Սա կենցաղային վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ․ Սամվել Բաբայանի գրասենյակը արձագանքել է ԱԱԾ-ին

    Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Կոչ ենք անում Ոստիկանությանը…

  • Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտվում է․ Ջանոյան

    Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտվում է․ Ջանոյան

    ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․ «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի…

  • Միջադեպ Կողբացու փողոցում

    Միջադեպ Կողբացու փողոցում

    Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ: Ժամը 19.05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին,…

  • Ռոնալդուն պատահաբար հարվածել է որդուն

    Ռոնալդուն պատահաբար հարվածել է որդուն

    Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնական տիտղոսը նշելիս պատահաբար հարվածել է իր որդուն: Միջադեպը տեղի է ունեցել «Ատալանտայի» հետ խաղի ավարտից հետո (1-1): Ռոնալդուն չեմպիոնական գավաթով լուսանկարվում էր ընտանիքի հետ, սակայն անսպասելիորեն չի կարողացել պահել այն ու դրանով հարվածել է Կրիշտիանու–կրտսերի դեմքին: