fbpx
Իրավական

Միջադեպ Երևանում․ կան բերման ենթարկվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։

Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսական մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից։ ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ