Միջազգային կառույցներ
Ադրբեջանը շարունակում է ագրեսիան. կրկին կրակոցներ հայկական ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը երեկ ժամը 18:00-ից շուրջ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ։ Կրակոցներից քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Նշվել է, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Ադրբեջանական կողմն ավելի ուշ հերքել է, թե կրակ է բացել հայկական…
ՀՀ-ի միակ փրկությունը սպառազինության բալանսավորումն է թշնամաբար տրամադրված երկրների հետ
Հայաստանի միակ փրկությունը սպառազինության բալանսավորումն է թշնամաբար տրամադրված երկրների հետ: Սա այլընտրանք չունեցող լուծում է: Տարածք հանձնելը լուծում չէ, միջազգային իրավունքներից հրաժարվելը լուծում չէ: Դիտորդների տեղակայումը սահմաններին նույնպես լուծում չէ: Դա ուղղակի կարձանագրի դեպքերը, որը ոչ մի օգուտ չի կարող տալ ռազմական բախումների կանխարգելմանը: Դեպքերն այսպես թե այնպես արձանագրվում են տիեզերական կայաններից: Դեմակրակցիան ու դելիմիտացիան…
Անհետ կորածների միջազգային օրը պարտավոր ենք միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս հարցին. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր այցելել է ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: «Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։ Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ…
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 2 հայ զինծառայող սպանելու համար․ ՄԻՊ
Օգոստոսի 17-ին ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: «Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ…
Շուշին Արցախի անբաժանելի մասն է. միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը
Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի եւ տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի…
Կասկած չունենք` ժամանակի ընթացքում Ադրբեջանը կդառնա ջիհադական խմբավորումների տեղակայման վայր
«Երեկ ՊՆ-ի կողմից տվյալներ են տրվել թուրքական միջամտության մասին: Տեղեկություններ կան, որ բոլոր ադրբեջանական ԱԹՍ-ները կիրառվում և ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից Էրզրումի և Կարսի հրամանատարական կետերից»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիայի այս գործողությունները լրջորեն խոչընդոտում են միջազգային կառույցների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը: Թուրքիայի կողմից…
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք․ Արթուր Ալեքսանյանը զորակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին։ Արթուր Ալեքսանյանը գրառման մեջ ընդգծել է՝ բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը…
ՄԻՊ-ը նոր լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզից
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նոր լուսանկարներ է հրապարակել իր Facebook-ի էջում, որոնք արված են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում: «Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասված…
Քրեակատարողական ծառայությունն ընդլայնում է փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և Օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված «Դատապարտյալների վերասոցիալականացում` ուղղված ազատվելուց հետո կրկնահանցագործությունների նվազեցմանը» թեմայով բազմակողմ հանդիպմանը։ Միջոցառման նպատակը ԵԽ անդամ պետությունների քրեակատարողական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և այլ ներկայացուցիչների ջանքերի համախմբումն ու լավագույն փորձի փոխանակումն էր՝ միտված դատապարտյալների վերասոցիալականացման…











