Միջազգային հանրությունը պետությունը ճանաչում է այն սահմաններով, որը ներկայացվում է իրենց: Դրա տակ կարա լինի պայմանագիր կամ համաձայնագիր, բայց կարա և չլինի, այսինքն ճանաչի՝ նշելով, որ տարածքային վեճ կա սահմանակցի հետ, ինչը որ եղել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ:
Միջազգային հանրությունն այս պարագայում ԵԱՀԿ-ն է եղել, որը ճանաչել է երկու երկրների անկախությունը ասածս և էլի այլ պայմաններով՝ վեճը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: ԵԱՀԿ-ն միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է, որի ստեղծած Մինսկի խմբի համանախագահողներին է պատվիրակել կոնֆլիկտի կարգավորումը, որը չի կարելի աղճատել Հայաստան-Ադրբեջանից որպես առանձին վեճ, ինչ է թե առավել հայտնի է Ղարաբաղյան կոնֆլիկտ անունով:
Այս խելոքները տարել են ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրած՝ Ալմա-Աթայի հռչակագրով են փորձում հարցը կարգավորել, հիմքում դնելով, որ այդտեղ կա տարածքային ամբողջականություն եզրույթը նշված, և հետևություն են անում, որ Ադրբեջանը մեզ ճանաչում է սովետական քարտեզներով: Եվ հողի վրա, դեռ քարտեզով չհամաձայնեցրած, փորձում են ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ներքո սահմանագծում ու սահմանազատում անել: Սա էլ ֆոռա է տալիս Ադրբեջանին չընդունելու այդ հիմքերը և ճնշել այնքան, որ հայկական կողմը ներկայացնողներն ընդունեն հիմքը Բաթումիի պայմանագիրը:
Պարզ չէ՞, որ Ադրբեջանը կսպառնա էլ, կպարտադրի էլ, որ հնարավորինս հող կորզի մեզանից, իսկ Ռուսաստանը կհովանավորի դա, քանզի տեսնում է, թե ինչպես են գլխիկոր ընդունում բոլոր պարտադրանքները:
«Բացում» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան