միջազգային մրցաշար

  • Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը փայլուն ելույթով գլխավորում է «Qatar Masters Open 2024» միջազգային շախմատի մրցաշարի աղյուսակը, որը ներկայումս ընթանում է Դոհայում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Սարգսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է՝ վաստակելով 5.5 միավոր: Նրան կես միավորով հետապնդում են հայտնի գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։ Այսօր Շանթ Սարգսյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ, ինչը համարվում…

    Շանթ Սարգսյանը՝ միանձնյա առաջատար Դոհայում
  • 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` Սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։

    Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Արծաթե գոտի միջազգային մրցաշարում
  • ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Երևանում կանցկացվի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարը: Մասնակիցները երևանյան մրցաշարում հանդես կգան չորրորդ փուլի ծրագրով ՝ 2022թ. սեպտեմբերի 21-24-ը: Անցկացվելու է յոթ փուլով։  

    Երևանում կանցկացվի գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարը
  • Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Փետրվարի 3 –ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96…

    Հայ ծանրորդների առաջին մեդալները Իրանի միջազգային մրցաշարում
  • Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել Դանիայում տեղի ունեցած Thor Masters միջազգային մրցաշարում: 77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշը 7 հաղթանակ է տարել, այդպիսով նվաճելով հաղթողի տիղոսը։ Հավելենք, որ Ջուլֆալակյանը մրցավայր էր մեկնել իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Նշենք, որ 19 երկրի 165 ըմբիշ է մասնակցել այս մրցաշարին։…

    Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց հաղթանակը The Masters-ում
  • Լեհաստանում ընթացող գեղասահքի միջազգային մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի գեղասահքի անդամները։ Թինա Կարապետյան – Սիմոն Պրոուքս-Սենեկալ պարային զույգը կարճ և ազատ ծրագրերից հետո հավաքել են 173,93 միավոր ու դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ միջազգային մրցաշարը կայացել է Տորուն քաղաքում։

    Հայաստանի հավաքականի գեղասահորդները՝ միջազգային մրցաշարի մեդալակիրներ
  • Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջում գրված է․ «Մրցումային տարվա բացումն ազդարարում են ազատ ոճային ըմբիշները Հունվարի 8-10-ը Թեհրանում կկայանա Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ազատ ոճային ըմբիշները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իսլամական հանրապետության մայրաքաղաք են մեկնել 16 ըմբիշ․ Միհրան Ջաբուրյան, Ռազմիկ Միսակյան, Արսեն Հարությունյան, Ռազմիկ Պապիկյան, Վազգեն…

    Հայ 16 ըմբիշներ Թեհրանում կմասնակցեն միջազգային մրցաշարի
  • Զագրեբում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում, որին մասնակցում էին 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ, հաջողության հասավ պատանի 13-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ հատուկ մրցանակի: Օհանյանը նաև 86 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի…

    13-ամյա Էմին Օհանյանի հաջողությունը Զագրեբի միջազգային մրցաշարում
  • Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացվող Torneo Magistral Internacional de Elgoibar միջազգային մրցաշարի հաղթող: Նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ Շամալի Գագարեին և, վաստակելով 6.5 միավոր, ապահովել է առաջին տեղը: Վերջին տուրից առաջ 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստները հավաքել են 5-ական միավոր: 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Խուան…

    Կարեն Գրիգորյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
  • Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ: Հիշեցնենք, որ…

    Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
  • Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի փայլուն հաղթանակով է ավարտվել Պորտուգալիայում կայացած Մարքես դե Պոմբալ միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգորյանը Պորտուգալիայում կայացած մեկ այլ մրցաշարում 9 հնարավորից վաստակել էր 9 միավոր:

    Կարեն Գրիգորյանը 100 տոկոսանոց արդյունքով հռչակվել է միջազգային մրցաշարի չեմպիոն
  • Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը՝ ուկրաինացի Ալեկսեյ Պիդմուրնիակը,…

    Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում» անցկացրել են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել են պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից: Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր,…

    Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային մրցաշար
  • Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Արտուրո Վիդալը մասնակցել են պոկերի միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է իսպանական AS-ը: Բարսելոնայում տեղակայված կազինոներից մեկում Պիկեին և Վիդալին հաջողվել է մեծ գումար շահել: Նշվում է, որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կես միլիոն դոլար է շահել մրցաշարում: Հավելենք, որ Ժերար Պիկեն պոկերի մեծ սիրահար է, և սա առաջին դեպքը չէ,…

    Պիկեն և Վիդալը մասնակցել են պոկերի միջազգային մրցաշարի (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
  • Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։ Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։…

    Հայ ըմբիշը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում