միջազգային քաղաքականոթյուն

  • Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-Իրան հակամարտության առիթով

    Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-Իրան հակամարտության առիթով

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կապակցությամբ և կոչ արել կանխել հակամարտության խորացումը: «Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդանշանները Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը…

  • ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան

    ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան

    Եվրամիությունն ինքն իրեն է վնաս հասցրել՝ աջակցելով Կիպրոսին և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ: Այսպիսի կարծիք, ինչպես փոխանցում է Huriyet-ը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԵՄ-ն, որը պատժամիջոցներ է սահմանում Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով, ինքն իրեն է վնասում: ԵՄ-ն մի վիճակում է հայտնվել, երբ…

  • ԵՄ-ն չպետք է դառնա ԱՄՆ-Իրան առճակատման գերին․ Իսպանիայի ԱԳՆ

    ԵՄ-ն չպետք է դառնա ԱՄՆ-Իրան առճակատման գերին․ Իսպանիայի ԱԳՆ

    ԵՄ-ն պետք է միավորի ջանքերը՝ իր շահերը պաշտպանելու և Իրանի հետ նոր երկխոսության ուղիներ փնտրելու ուղղությամբ, սակայն ԵՄ-ն չպետք է դառնա Թեհրանի ու Վաշինգտոնի առճակատման գերին, հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Ժոզեպ Բորելը: Այս մասին  հաղորդում է RT-ն։ Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է Եվրոպայի ու համաշխարհային կայունության…

  • Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է

    Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է

    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, – TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը: Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է մինչև 2020 թվականը գործարկել S-400 զենիթահրթիռային…

  • Առևտրային պատերազմը ոչ մի երկրի օգուտ չի բերի․ Բայդեն

    Առևտրային պատերազմը ոչ մի երկրի օգուտ չի բերի․ Բայդեն

    Նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումները, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է օգուտ բերել երկրներից մեկին, անհեթեթություն է: Այս կարծիքն հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը CNN հեռուստաընկերության տարածած հարցազրույցում, հաղորդում է TACC-ը: Նրա գնահատմամբ՝ այդպիսի հակամարտության հետևանքները կարող են կործանիչ լինել ամերիկացի ֆերմերների և ձեռնարկատերերի համար: Նախկին փոխնախագահը հիշեցրել է, որ Բարաք…