Առևտրային պատերազմը ոչ մի երկրի օգուտ չի բերի․ Բայդեն

Հրապարակող՝

jo bayden

Ամենադիտվածներ

Նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումները, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է օգուտ բերել երկրներից մեկին, անհեթեթություն է: Այս կարծիքն հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը CNN հեռուստաընկերության տարածած հարցազրույցում, հաղորդում է TACC-ը:

Նրա գնահատմամբ՝ այդպիսի հակամարտության հետևանքները կարող են կործանիչ լինել ամերիկացի ֆերմերների և ձեռնարկատերերի համար:

Նախկին փոխնախագահը հիշեցրել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը Չինաստանի նկատմամբ բացահայտ կերպով գործում էր ուժի տեսանկյունից, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների համար փակ գոտիների ստեղծման հարցում:

«Այն ժամանակ ես ասել եմ, որ մեր Բ-52 ռազմավարական ռմբակոծիչները թռնելու են թռիչքների համար արգելված գոտիների միջով: Մենք [ԱՄՆ] խաղաղօվկիանոսյան գերտերություն ենք և այլ տեղ չենք գնա, հենց դրա արդյունքում է տարածաշրջանում ապահովվում անվտանգությունը: ԵՎ նրանք [չինացիները] հասկացել են դա»,-ընդգծել է Բայդենը:

Նրա կարծիքով Թրամփի վարչակազմին չի հաջողվում լուծել խնդիրները, որոնք ստեղծում է Չինաստանը Միացյալ Նահանգների համար:

«Չինացիները գողանում են մտավոր սեփականության ու կիբերանվտանգության կատեգորիայի գաղտնիքները: Թրամփը կարծում է, որ ամբողջ հարցը առևտրային դեֆիցիտների և պրոֆիցիտների մեջ է: Սակայն դա այդպես չէ»,-պնդում է նա:

Ամենաթարմ