միջազգային օր
Այսօր անհայտ կորած երեխաների միջազգային օրն է
Մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Անհայտ կորած երեխաների միջազգային օրը: Օրվա պատմությունը սկսվում է ԱՄՆ-ից, իսկ խորհրդանիշը կապույտ անմոռուկի պատկերն է: 1979 թվականին այս օրը տուն վերդառնալու ճանապարհին անհայտ կորել էր ամերիկացի 6-ամյա դպրոցական Էվիան Փեյթսը: Նրան որոնում էին ամբողջ աշխարհում, գործը լայն արձագանք էր ստացել, բայց որոնումները հաջողությամբ չպսակվեցին: Այս իրադարձությունից 4…
Հայաստանը կտոնի Թանգարանների միջազգային օրը
ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների:Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած…
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման հարցում. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել. «Սիրելի՛ լրագրողներ. Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում: Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ…
Բակո Սահակյանը ուղերձ է հղել մայիսի 1-ի կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: «Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ…
Երևանը շարունակում է «մնալ ջազային»․ մայրաքաղաքում նշվել է ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը Կասկադում մարդաշատ ու ջազառատ էր: Բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին իրենց երիտասարդ գործընկերների հետ: Համերգին միացավ նաև «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մի շարք լավագույն ջազային ստեղծագործություններ: Լևոն Մալխասյանի խոսքով՝ Երևանը շարունակում է մնալ ջազային 1960 թվականից։
Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է
Ջազի միջազգային օրը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: 2011 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում հայտարարել է ապրիլի 30-ը որպես տոն օրացույցի մեջ ներառելու մասին։ Ըստ այն հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է՝ որպես մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ»: Ներկայումս շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ…
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Այս մասին տեղեկանում ենք Calend.ru կայքից: Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի ծննդյան օրը, որին կոչում են «ժամանակակից բալետի…
Հայաստանում առաջին անգամ նշվել է անասնաբույժի օրը (տեսանյութ)
Առաջին անգամ Հայաստանում պետական նախաձեռնությամբ և աջակցությամբ նշվել է Անասնաբույժի միջազգային օրը:
2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը կնշվի ապրիլի 27-ին
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական…
Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Հուշարձանների…
Ապրիլի 30-ին Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է «Չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Երևանը կմիանա Ջազի միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին։ Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, մեծ շուքով նշվելու է Ջազի միջազգային օրը։ Ելույթ կունենան հայտնի հայ և միջազգային ջազ կատարողները։ Սպասում ենք բոլոր երևանցիներին»։
Այսօր հեմոֆիլիայի միջազգային օրն է
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը: Oրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումները միտված են հեմոֆիլիայով հիվանդների բուժման, դեղորայքային ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը: Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում հասնում է 400 հազարի (10 հազար տղամարդուց մեկը): Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92-95%-ը կազմում են…
Մարտի 21-ը անտառների միջազգային օրն է․ կայացել է աշխատաժողով
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Անտառները և կրթությունը» խորագրով աշխատաժողով։ Մասնագիտական քննարկումն անց է կացվել ՄԱԿ-ի կողմից հռչակված և ամեն տարի մարտի 21-ին նշվող Անտառների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում: Անտառների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Անտառների դերի և նշանակության իրազեկումն ու կրթությունը»: Աշխատաժողովին մասնակցել են Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային…
Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են: Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականություններն ու միջավայրերը կարող են հետ պահել կանանց այս ոլորտներում…













