fbpx
Ժամանց

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

Ջազի միջազգային օրը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: 2011 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում հայտարարել է ապրիլի 30-ը որպես տոն օրացույցի մեջ ներառելու մասին։

Ըստ այն հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է՝ որպես մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ»:

Ներկայումս շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք, ինչպես նաև պետական իշխանության մարմիններ աջակցում են ջազի զարգացմանը: Եվ Ջազի միջազգային օրը այդ նպատակին ծառայող գործիքներից մեկն է:

Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկական և եվրոպական մշակույթների սինթեզ և մինչ օրս երաժշտական արվեստի յուրահատուկ ձև է, որը միավորում է ռասաներին ու ազգություններին, ջնջում մարդկանց և պետությունների միջև սահմանները:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ