Միջերկրական ծով
Եգիպտոսը մերժում է Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագրերը
Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտնել է, որ մերժում է Թուրքիայի և Լիբիայի կառավարության միջև կնքված երկու համաձայնագրերը Միջերկրական ծովում իրավունքների և համագործակցության մասին։ Այս մասին հաղորդում է AP-ը։ Ծովային գործարքը Թուրքիայի համար հասանելի կդարձնի տնտեսական գոտին Միջերկրական ծովով, չնայած Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի առարկություններին, որոնք աշխարհագրորեն Թուրքիայի և Լիբիայի միջև են։ ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ…
Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի
SOS Mediterranee և «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունը՝ ափ իջեցնելու 182 միգրանտի, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որ ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված է…
ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան
Եվրամիությունն ինքն իրեն է վնաս հասցրել՝ աջակցելով Կիպրոսին և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ: Այսպիսի կարծիք, ինչպես փոխանցում է Huriyet-ը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԵՄ-ն, որը պատժամիջոցներ է սահմանում Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով, ինքն իրեն է վնասում: ԵՄ-ն մի վիճակում է հայտնվել, երբ…
ԱՄՆ-ն Միջերկրական ծովի երկրներին հորդորել է չաջակցել իրանական նավթակրին
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Հունաստանին, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին իրանական նախկին Grace 1, այժմ՝ Adrian Darya 1 նավթակիր նավին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Պետքարտուղարության մի պաշտոնյայի։ Վաշինգտոնը կասկածում է, որ նավթակիրը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու մեջ և կապեր ունի ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված…
Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Միջերկրական ծովում գտնվող մարդկանց
Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ գտնվում է Միջերկրական ծովում, և որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որևէ պետություն։ «Վերջապես, ոչ մեծ լավ նորություն: Սննդամթերք է հասցվել Open Arms, և մենք թիմի հատուկ անդամ ունենք՝ Ռիչարդ Գիրին»,- ասված է…
Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում
Սև ծովի աղբի քանակը Միջերկրականի համեմատ երկու անգամ ավելի է: Այս մասին հայտնում է Սևծովյան հետազոտություն կատարած մասնագետները: Սև ծովի աղբի 83 տոկոսը պլաստիկ տարաներ են: Մեծ գետերը 1 ժամվա ընթացքում ծով են հասցնում 50 կտոր աղբ, դա կրկնակի շատ է Միջերկրական ծովի համեմատ: Սև ծովում նույնիսկ մինչև 2000 մետր խորության վրա հայտանբերվել է միկրոպլաստիկ:…
Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում աչք փակել Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա: «Միջազգային իրավական նորմերը հարգելն առաջնային է: Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան պետք է վերջ տա հորատման աշխատանքներին»,- նշել է Դենդիասը: Հույն նախարարը նաև հավելել է, որ Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը…
ԵՄ պատժամիջոցները չեն ազդի մեր երկրի գործողությունների վրա․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա: «Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», -ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի ակտիվացնել գազի…
Ֆրանսիան Միջերկրական ծովը աղտոտող գլխավոր երկիրն է. WWF
Ֆրանսիան արտանետում է Միջերկրական ծովի տարածաշրջանում պլաստիկի թափոնների մեծ մասը: Այս մասին նշված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Ըստ հրապարակված տվյալների՝ 2016 թվականին երկրում 4.5 մլն տոննա պլաստիկի թափոններ են արտանետվել: դրանց կեսը փաթեթավորման համար նախատեսված նյութեր արտադրող ընկերություններին է պատկանում: 80 հազար տոննա աղբ դեռևս չի հավաքվել և աղտոտում է…
ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային
ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ գործընկերային հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային: Այս մասին գրում է Ahval-ը: Կիպրոսի կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարել է, որ Վաշինգտոնը ջերմ է վերաբերվում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև գործընկերությանը, որը նպաստում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում կայունությանն ու անվտանգությանը։ Պրոդրոմուն հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը…
Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհում հնագույն նավը
Թուրքիայի Անթալիա քաղաքի ափամերձ հատվածում նախկինում երբևէ հայտնաբերված ամենահին նավի մնացորդներն են գտել: Աղբյուրը հայտնում է, որ նախկինում ամենահին նավը համարվել է Բուլղարիայի մոտակայքում հայտնաբերված նավը: Պարզվել է, սակայն, որ այն Թուրքիայում հայտնաբերվածից առնվազն 1200 տարով ավելի նոր է: Հնագույն նավի մնացորդները հայտնաբերվել են Միջերկրական ծովում` 50 մետր խորության վրա: Ենթադրաբար, նավը ավելի քան 3500…
Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը
Փետրվարի 27-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2019» անվամբ զորավարժությունը։ Ըստ թուրքական աղբյուրների սա ամենախոշոր ծովային զորավարժությունն է լինելու Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում։ Զորավարժությանը մասնակցելու է 103 ռազմանավ (13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռային նավ, 7 սուզանավ, ռումբ վնասազերծող 7 նավ և մի շարք այլ նավեր)։ Զորավարժության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր, մարտական…
Միջերկրական ծովի Կորսիկա կղզում հրդեհներ են բռնկվել
Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հրշեջները փորձում են մարել հրդեհը, որը բռնկվել էր Միջերկրական ծովի Կորսիկա կղզում՝ փոքր գյուղի տարածքում, հաղորդում է Associated Press-ը: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, ուժգին քամիների հետեւանքով ի հայտ են եկել հրդեհի տասնյակ օջախներ: Նշվում է, որ Կալենզանա քաղաքի մոտակայքում հրդեհը տարածվել է ավելի քան 1 500 ակր հողի երկայնքով,…
Թուրքիան պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ: Թուրքիայի Այդըն քաղաքում տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Կիպրոսի շուրջը 2 նավով պաշարների հետախուզման աշխատանքներ ենք սկսելու: Հեռուներից այնտեղ եկածներն ու նրանց ընկերությունները թող տեսնեն, որ այդ շրջանում առանց մեզ ոչինչ…














