միջնորդություն
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող երեք անձ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող երեք անձ: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր Կարմիր խաչի միջոցով Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող 18 անձ:
Արցախից երկու հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից այսօր 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր խաչի…
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 3 ծանր հիվանդներ են տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «խոլեդոխոլիթիազ․ լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի…
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 4 ամսական երեխան տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից մեկ պացիենտ տեղափոխվել է Հայաստան
Ստեփանակերտի հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը:
Պելագեիի ամուսինը մտադիր է դատարանի միջնորդությամբ նվազեցնել ալիմենտի գումարը
Երգչուհի Պելագեիի նախկին ամուսինը` Իվան Տելեգինը, դիմել է դատարան՝ իրենց դստեր՝ Թաիսիայի ալիմենտի չափը նվազեցնելու խնդրանքով, հայտնում է Пятый канал-ը։ «Հայց է ստացվել`ալիմենտի չափը ամսական աշխատավարձի և այլ եկամուտների 1/4-ից 1/6-ի նվազեցնելու մասին», – ասվում է Մոսկվայի դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ալիմենտը կրճատելու պատճառներն անհայտ են։ Ավելի վաղ երգչուհին շահել էր դատը՝ նախկին…
Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ու մյուսները կմնան կալանքի տակ, բացի մեկից․ դատարանը հրապարակեց որոշումը
Անպիտան հրթիռների գնման գործով դատական նիստերը շարունակվում են։ Պաշտպանական կողմը միջնորդել էր ազատ արձակել ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին, իսկ մյուսների՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի վերաբերյալ ներկայացվել էին խափանման…
ԱԱԾ-ն միջնորդել է՝ կասեցնել Քաջարանի համայնքապետի լիազորությունները․ փաստաբաններ
ՀՀ ազգային անվտանգությն ծառայության քննչական դեպարտամենտը որոշել է կասեցնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի լիազորություններն ու այս հարցով միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սրա վերաբերյալ հայտարարություն են տարածել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։ Հայտարարությունում ասվում է, որ նրանք այս մասին տեղեկացել հոկտեմբերի 5-ի երեկոյան։ Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ-ն այսպիսի որոշման հիմք է ներկայացրել այն հանգամանքը, որ…
Դատարանը կրկին մերժեց Մարինե Մալախյանին կալանավորելու միջնորդությունը
Մարինե Մալախյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Ըստ ՔԿ-ի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է…
20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ»…
Դատարանը մերժեց՝ կաշառքի համար ձերբակալված դպրոցի տնօրենի կալանավորման միջնորդությունը
Ինչպես հայտնի էր դարձել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է քննիչի միջնորդությունը ու բավարարել Մալախյանի պաշտպանի միջնորդությունը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը և պահանջել ազատ արձակել։ Այս մասին Facebook-ում գրել է Մալախյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նշենք, որ նախկին…
Առուշանյանի կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այժմ գտնվում է կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան Առուշանյանի պաշտպանական կողմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ միջնորդությունը քննությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին՝ 10։00-ին։ Փաստաբանը գրել է, որ դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Առուշանյանին կալանքից…
Դատավոր Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կքննվի դռնփակ
Օգոստոսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը, տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող…