Դատարանը մերժեց՝ կաշառքի համար ձերբակալված դպրոցի տնօրենի կալանավորման միջնորդությունը

Ամենադիտվածներ

Երևանի 122 դպրոցի տնօրենը ձերբակալվել է

Ինչպես հայտնի էր դարձել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է քննիչի միջնորդությունը ու բավարարել Մալախյանի պաշտպանի միջնորդությունը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը և պահանջել ազատ արձակել։

Այս մասին Facebook-ում գրել է Մալախյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Նշենք, որ նախկին տնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ