միջուկային անվտանգություն
ԱՄՆ կառավարությունը փորձում է վերականգնել միջուկային ոլորտի աշխատակիցներին, որոնց ազատել էր մի քանի օր առաջ
Անսպասելի շրջադարձով ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է վերահավաքագրել միջուկային անվտանգության աշխատակիցներին, ում վերջերս ազատել էր աշխատանքից: Այս քայլը կապված է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի հետ: Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) աշխատակիցները Էներգետիկայի դեպարտամենտի հարյուրավոր աշխատակիցների թվում էին, ովքեր անցած շաբաթ աշխատանքից ազատվելու ծանուցումներ ստացան: Այս հոդվածում քննարկվում են այդ ազատումների պատճառները, վերահավաքագրման փորձերը և դրանց ազդեցությունը…
ԵՄ-ի 12.9 միլիոն եվրո ներդրումը ՀԱԷԿ-ի անվտանգության բարելավման համար
Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության հանդեպ զգալի խթան ստացավ դեկտեմբերի 27-ին կառավարության կողմից Եվրոպական հանձնաժողովի հետ ֆինանսական համաձայնագրի հաստատմամբ։ Այս համաձայնագիրը ապահովում է ԵՄ-ի կողմից 12.9 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ, որը հատկացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս զգալի ներդրումը ընդգծում է շարունակական համագործակցության ջանքերը՝…
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման
Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնում են, որ պրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ – ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, – թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, – թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի…
Դադարեցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները դադարեցնելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2021 թվականի փետրվարի 8-ից դադարեցնել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները»,– ասվում է որոշման…
Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին. ԱԳ նախարարի ելույթը
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ: ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ: Պարոն Նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ…
Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվության բաժնից։ Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:
Ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նախաձեռնությամբ մայիսի 6-ից 7-ն անցկացվեց ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար: Բանախոսներն էին՝ Ինտերպոլի քարտուղարության ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերով ստորաբաժանման ավագ մասնագետ Ռադեկ Հլավաչկան, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային անվտանգության հարցերով փորձագետ Լիզ Դալասը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան սահմանային անվտանգության և վերահսկողության ծրագրերի ներկայացուցիչ…
Հայկական ԱԷԿ-ում սթրես-թեստերի համար ԵՄ-ն 6,5 մլն եվրո կտրամադրի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը: Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6 500 000 եվրո։ Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում…