Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:
Հայաստան-ՄԱԿ համագործակցության նոր շրջանակ՝ 2026-2030 թթ.
Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակային փաստաթուղթը ստորագրվել է՝ ընդգծելով զարգացման և խաղաղության օրակարգի համատեղման կարևորությունը։
Անհամատեղելի իրողություններ․ մեր զինվորների թափված արյունը եւ Ադրբեջանից մեզ վաճառվող նավթը
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են նավթի ներկրման հարցերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան։
ՀԸԳՀ-ի ութերորդ տարեդարձը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր մակարդակ
Նոյեմբերի 25-ին նշվեց ՀԸԳՀ-ի ութերորդ տարեդարձը՝ ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր մակարդակը և բարեփոխումների կարևորությունը։
Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա…
Ղազախտանն ու Հայաստանը ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, այդ թվում՝ տնտեսական հարցերին առնչվող
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու։ ․․․
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզը
Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տեսակոնֆերանսը՝ սահմանազատման հարցերով
Փետրվարի 14-ին Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսով քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ուղեցույցների նախագծերն ու հաջորդ հանդիպման կազմակերպման հարցերը։
Մհեր Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ՝ Վաշինգտոն: Փոխվարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին: Փոխվարչապետի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:…
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լին Թրեյսիին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի…
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին:
Սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը մեկնարկել է
Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։
ԵՄ-ն պետական բյուջե է փոխանցել 14.2 մլն եվրո
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը: Նա նշել է. «1. Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:















