Մյանմա
Չինաստանում մահապատիժ՝ առցանց խաբեության համար
Չինաստանում մահապատժի է ենթարկվել 11 անձ, որոնք ղեկավարել են առցանց խաբեության կենտրոններ։
Մյանմայում զինվորականները մեքենայով մխրճվել են ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մյանմայում ողբերգական դեպք է գրանցվել․ զինվորական մեքենան դիտավորյալ մխրճվել է խաղաղ ակցիա իրականցնող ցուցարարների բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական անհնազանդության շարժման Twitter-յան էջը։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ վրաերթից հետո զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Արդյունքում՝ կան նաև տուժածներ։ Նշվում է, որ կան…
Ռազմական հեղաշրջումից հետո Մյանմայում զոհվել է 1000-ից ավել խաղաղ բնակիչ
Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո իրավիճակը կտրուկ վատթարացել է՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Իրականացվում են մասսայական ձերբակալություններ, ինչպես նաև գրանցվում են բազմաթիվ սպանություններ։ Հեղաշրջումից հետո խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 1006-ի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ այդ գործողությունները վնասում են ամբողջ երկրին։
Ավիավթար Մյանմայում․ զոհվել է առնվազն 12 մարդ
Այսօր՝ հունիսի 10-ին, Մյանմայում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ առնվազն 12 մարդ է զոհ գնացել ավիաղետին։ Բայց կոնկրետ չի նշվում, թե քանի հոգի է եղել ինքնաթիռում։ Վերջինի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տրամադրում են տարբեր տվյալներ։ թիվը տատանվում է 12-ից մինչև 16։ Աղետի մանրամասները դեռևս հայտնի չեն։
Մյանմայում արգելափակել են Wikipedia-ի հասանելիություն
Մյանմայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրում սկսել են սահմանափակումներ իրականացնել համացանցին հասանելիության առումով։ Ինպես հայտնում է NetBlocks-ը՝ Մյանմայում բնակվողների համար արգելափակվել է նաև «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հասանելիությունը։ Ըստ աղբյուրի՝ Մյանմայում համացանցին հասանելիությունը նվազել է մինչև 13 տոկոսի։
Մյանմայի սողանքը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել
Մյանմայի հարավարևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են: Նահանգում մի շարք դպրոցներ ժամանակավորապես դադարեցրել են դասերը: Մյանմայում վերջին երկու օրերի ընթացքում հեղեղումների պատճառով շուրջ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Այս պահին տարհանման կենտրոններում գտնվում է 38 հազար մարդ:
Մյանմայում պետական գաղտնիքի հրապարակման մեջ մեղադրվող լրագրողներն ազատ են արձակվել
Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը լուսաբանելուց հետո բանտարկված Reuters-ի լրագրողներին ազատ են արձակել նախագահական համաներումով, տեղեկացնում է BBC-ին: 33-ամյա Վա Լոնը եւ 29-ամյա Կյա Սո Օոն 500 օրից ավել են անցկացրել Մյանմայի Յանգոնի ծայրամասում գտնվող բանտի խցերում: Նրանց ազատ են արձակել Մյանմայի Գերագույն դատարանի կողմից նրանց դատավճռի բողոքարկումի մերժումից մեկ ամիս անց: Լրագրողներին հազարավոր այլ բանտարկյալների հետ…







