fbpx
Աշխարհ

Մյանմայում զինվորականները մեքենայով մխրճվել են ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մյանմայում ողբերգական դեպք է գրանցվել․ զինվորական մեքենան դիտավորյալ մխրճվել է խաղաղ ակցիա իրականցնող ցուցարարների բազմության մեջ։

Այս մասին հայտնում է Քաղաքացիական անհնազանդության շարժման Twitter-յան էջը։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ վրաերթից հետո զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Արդյունքում՝ կան նաև տուժածներ։

Նշվում է, որ կան նաև բերման ենթարկվածներ։

Հավելենք, որ ցուցարարները բողոքում են Մյանմայում հաստատված զինվորական ռեժիմի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ