Մոյզե Քին
Պաշտոնական․ Յուվեն վարձակալեց թիմի նախկին հարձակվողին
«Յուվենտուսից» «Էվերթոն» տեղափոխված 21-ամյա հարձակվող Մոյզե Քինը կրկին վերադարձավ իտալական ակումբ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Քինն այժմ վարձակալվել է «Յուվեի» կողմից՝ հետագայում գնելու պարտավորությամբ։ Վարձակալությունը 2 տարի ժամկետով է։ Նշենք, որ Քինի պայմանագիրը «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ֆուտբոլիստը անգլիական ակումբ էր տեղափոխվել 2 տարի…
Մոյզե Քինը տեղափոխվում է Յուվենտուս
Իտալացի հարձակվող Մոյզե Քինն արդեն ժամանել է Թուրին, որպեսզի բուժզզնում անցնի «Յուվենտուսի» ճամբարում։ Այս մասին վկայում մի շարք հայտնի ֆուտբոլային պարբերականներ։ Նշվում է, որ Քինի հետ պայմանագիր կնքելու մասին թուրինյան ակումբը կհայտարարի առաջիկա ժամերին։ Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը հենց «Յուվեից» էր տեղափոխվել «Էվերթոն» ու այժմ, կարծես, վերադառնում է Իտալիա։ Նշենք, որ իտալական ակումբը 2 տարով…
Պաշտոնական․ Մոյզե Քինը տեղափոխվեց Էվերթոն
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը տեղափոխվեց «Էվերթոն»։ Այս մասին ասվում է անգլիական ակումբի պաշտոնական կայքում։ 19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ։ բայց գործարքի մանրամասները չի հրապարկվել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ լիվերպուլյան ակումբը 30 միլիոն եվրո է վճարել «Յուվենտուսին» Քինի համար։ Իտալական ակումբը կարող է հավելյան 10 միլիոն եվրո ստանալ՝ որպես բոնուս։ Ֆուտբոլիստի աշխատավարձը…
Ինչու՞ է Մոյզե Քինը մերժել Արսենալ տեղափոխվելու առաջարկը
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մերժել է «Արսենալ» տեղափոխվելու առաջարկը: Բանն այն է, որ զինագործների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնարկային կազմում նրա համար տեղ չի երաշխավորել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Նշվում է, որ այս պահին երիտասարդ հարձակվողը մոտ է 40 մլն եվրոյի դիմաց «Էվերթոն» տեղափոխությանը: 19-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Արսենալի» առաջարկը, քանի որ ի…
Յուվենտուսի երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի Էվերտոն․ Դի Մարցիո
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մոտ է «Էվերտոն» տեղափոխվելուն։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել տրանսֆերի կայացման շուրջ։ Այն կարժենա 30 միլիոն եվրո։ Սակայն, բոնուսների հաշվին կարող է գումարը աճել մինչև 40 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստը վաղը բուժզննում կանցնի անգլիայում։ Նա անգլիական ակումբում տարեկան կստանա 3 միլիոն եվրո…
Յուվենտուսը պատրաստ է հրաժեշտ տալ իր հարձակվողին․ Football Italia
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ վաճառել թիմի հարձակվող Մոյզե Քինին։ Նշվում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո, բայց ցանկանում է Քինին 40 միլիոնով հետ գնելու հնարավորություն պահպանել։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը», «Արսենալը», «Սևիլիան», «Էվերթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Եվրոպական երկու գրանդ հետաքրքրված է Մոյզե Քինի ծառայություններով
«Յուվենտուս»-ի երիտասարդ հարձակվող Մոյզե Քինը, հնարավոր է, կարիերան շարունակի եվրոպական մեկ այլ գրանդում: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Աղբյուրի հաղորդմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու «Արսենալ»-ը: Իսպանական գրանդը մտադիր է ձեռք բերել իտալացուն, ապա վարձավճարով ուղարկել «Սևիլիա»: «Ծեր սինյորա»-ն իր հերթին Քինի տրանսֆերը գնահատում է 25-30 մլն եվրո:
Ա Սերիայի վերջին 4 խաղում Մոյզե Քինը 4 գոլ է խփել
Մոյզե Քինը երկրորդ գոլի հեղինակն է դարձել Յուվենտուս-Կալյարի(2:0:) խաղում։ Սա Քինի 4-րդ գոլն է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում՝ անցկացրած 6 խաղում: Նա բոլոր այդ 4 գոլերն էլ հեղինակել է վերջին 4 խաղում: Նախորդ մրցաշրջանում Քինը, վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Վերոնայում» և 4 գոլ էր խփել 19 խաղում:








