մոնակո
«Գալաթասարայի» երկրպագուները խանդավառությամբ են ընդունել Ֆալակոյին
Թուրքական «Գալաթասարայը» երկրպագուներին է ներկայացրել հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։ Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Գալաթասարայ» էր տեղափոխվել «Մոնակոյից»։ Ակումբի նորեկին ողջունելու համար երկրպագուները գրեթե ամբողջությամբ լցրել են տնային «Թյուրք Տելեկոմ» մարզադաշտը: Հիշեցնենք, որ 33-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է երեք տարով։ Թուրքիա ժամանելուց հետո նրան օդանավակայանում դիմավորել են 25 հազար երկրպագուներ։
Նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը․ Ֆաբրեգասը՝ Մբապեի մասին
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, թե ինչն է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ֆենոմենը: Այս մասին հայտնում է Goal-ը։ «Նա ֆենոմեն է, ու ես վստահ եմ, որ ապագայում նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես միշտ մտածում եմ որպես կիսապաշտպան: Եթե ես լինեի նրա դիմաց, ապա միշտ ուշադրություն կդարձնեի փոխանցումների մատակարարմանը: Կիլիանը ոչ միայն արագ…
Ազարը ԵԼ նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստն է
Մոնակոյում ընթանում է Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Բուն վիճակահանության մեկնարկից առաջ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց մրցաշարի նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին հավակնում էին Օլիվիե Ժիրուն, Լուկա Յովիչը և Էդեն Ազարը: Հաղթող ճանաչվեց «Չելսիի» կազմում ԵԼ 2018/19 խաղարկության հաղթող Էդեն Ազարը: Բելգիացին լավագույնն էր ճանաչվել նաև «Արսենալի» հետ եզրափակիչ խաղում:
Վան Դեյկը ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Մոնակոյում այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Այդ ժամանակ հայտնել են նաև նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին, որը «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն է: Նշենք, որ Վան Դեյկի հետ մրցակցում էին նաև Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուն: Վան…
Կայացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի 2019-2020 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Ձեզ ենք ներկայացնում վիճակահանության արդյունքում ձևավորված խմբերը. A խումբ – «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ Մադրիդ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ – «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ – «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Դինամո Զագրեբ», «Ատալանտա» D խումբ – «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» E խումբ –…
Ռեալի հարձակվողը կմնա ակումբում․ Marca
«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Դիասի ծառայություններով հետաքրքրված էր «Մոնակոն»։ Ակումբը պատրաստ էր 30 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի դիմաց, բայց «Ռեալը» հրաժերվել է վաճառել Դիասի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն այս պահին փորձում է ձեռք բերել անգլիական «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին։
Իկարդին կտեղափոխվի՞ Մոնակո․ հարցին պատասխանել է գործակալը
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը, ով հանդիսանում է ֆուտբոլիստի գործակալը, խոսել է հարձակվողի «Մոնակո» տեղափոխվելու տարբերակի մասին։ «Բացառում եմ այդ տարբերակը։ Մաուրոն «Մոնակո» չի տեղափոխվելու», – ասել է Իկարդիի կիննը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ։
Հայտնի է դարձել, թե որքան է պատրաստ Մոնակոն վճարել Իկարդիի համար
«Մոնակոն» չի դադարում պայքար մղել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է 60-65 միլիոն եվրո առաջարկել «Ինտերին» ֆուտբոլիստի համար։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ արգենտինացում կառաջարկվի 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ և 5 տարվա պայմանագիր։ Իկարդիի տրանսֆերի համար պայքարում են նաև «Նապոլին» և «Յուվենտուսը»։ Նշվում է, որ…
Մոնակոն շարունակում է հետաքրքրվել Ինտերի հարձակվողով
Ֆրանսիական «Մոնակոն» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Soccer Link-ը։ Նշվում է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է 7 միլիոն աշխատավարձ վճարել Իկարդիին։ Հաղորդվում է նաև, որ 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Հիշեցնենք, որ Իկարդիի պայմանագիրը իտալական ակումբի հետ վերջանում է 2021 թվականի հունիսին։
Պաշտոնական. Ռոնի Լոպեշը կարիերան կշարունակի Սևիլյայում
«Սևիլիան» և «Մոնակոն» հերթական գործարքն են իրականացրել: Այս անգամ կողմերը համաձայնության են հասել վինգեր Ռոնի Լոպեշի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի Twitter-ի էջից: Նշվում է, որ 23-ամյա պորտուգալացին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերը 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո»։…
Սևիլյայի հարձակվողը կարիերան կշարունակի Մոնակոյում
«Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն Եդերը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել: Նշենք, որ Բեն Եդերը նախորդ երեք մրցաշրջանները անց է կացրել Լա Լիգայում: Նա «Թուլուզից» «Սևիլյա» է տեղափոխվել 2016 թվականին: Այդ ժամանակից…
Մանջուկիչը կարող է լքել Յուվենտուսը
«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել «Մոնակոյում»: 33-ամյա խորվաթը մոտ է թուրինյան ակումբից հեռանալուն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոյի» ղեկավարությունը: Ինքը՝ Մանջուկիչը, ցանկանում է տեղափոխվել «Բավարիա», որտեղ խաղում է հարձակվողի հայրենակից Իվան Պերիշիչը: Հիշեցնենք՝ Մանջուկիչը Բավարիայում հանդես է եկել 2012-2014 թվականներին: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում հանդես է եկել 33 խաղում՝…
Հույս ունեմ՝ շուտով տեղափոխությունս կհաստատվի․ Ֆալկաո
Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել «Գալաթասարայում»: «Հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչպես է ապրում Թուրքիայում: Ցանկանում եմ տեղափոխվել «Գալաթասարայ» և հույս ունեմ, որ շատ շուտով իմ տեղափոխությունը կհաստատվի», – Ֆալկաոյի խոսքերը փոխանցում է El Pulso del Futbol-ը: Նշենք, որ թուրքական ակումբն ակտիվ բանակցում է «Մոնակոյի» հետ՝ Ֆալկաոյի տեղափոխության վերաբերյալ։
Լիգա-1-ի մրցաշրջանը մեկնարկեց Լիոնի վստահ հաղթանակով(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լիգա-1-ի 2019/20 մրցաշրջանը մեկնարկեց «Լիոնի» վստահ հաղթանակով: Մեկնարկային տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Լիոնին»: «Լիոնի» հարձակվող Դեմբելեն հանդիպման 5-րդ րոպեին բացեց հաշիվը : 30-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից: 36-րդ րոպեին Դեպայը կրկնապատկեց հաշիվը, իսկ հանդիպման վերջակետն էլ դրեց Տուսարը: https://www.youtube.com/watch?v=UFqYg0s5rKM
ՖՊԼ. Մոնակո – Լիոն. մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Օգոստոսի 9-ին՝ ժամը 22:45-ին, կկայանա Ֆրանսիայի պրեմիեր լիգայի մեկնարկային խաղը , որի շրջանակներում «Լիոնը» կմրցի ընդդեմ «Մոնակոյի»: Ձեզ ենք ներկայացնում ակումբների մեկնարկային կազմերը: «Լիոն» La première composition de la #TeamOL avec @Jasondenayer comme capitaine ! 🔴🔵 #ASMOL pic.twitter.com/8QFfOBzk4O — Olympique Lyonnais (@OL) August 9, 2019 «Մոնակո» Le 1⃣1⃣ de l'AS Monaco face à l'OL ce…















