Մոնա Լիզա
BTS-ի Ջեյ-Հոուփը նոր սինգլ «Մոնա Լիզա» կներկայացնի այս ուրբաթ
BTS-ի Ջեյ-Հոուփը պատրաստվում է ներկայացնել իր նոր սինգլը՝ «Մոնա Լիզա», այս ուրբաթ՝ ընդգծելով յուրահատկությունն ու ներքին գեղեցկությունը:
Ակտիվիստը տորթ է նետել Լուվրում ցուցադրվող Մոնա Լիզա կտավի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։ Նշվում է, որ նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
«Մոնա Լիզա» կտավի տեղաշարժը կսահմանափակվի․ այն քայքայվում է
Քայքայվում է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը: Այս մասին հայտնել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը: Աշխատակիցները նշել են, որ կտավն այլևս ցուցադրության չեն տանի այլ երկրներ, որովհետև այն շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը: «Տեղափոխման ընթացքում այն կարող է բաժանվել մասերի»,-նշել…
Տեսարժան վայրեր, որ հիասթափեցրել են զբոսաշրջիկներին
Լեոնարդո դա Վինչիի` Փարիզի Լուվր թանգարանում ցուցադրվող «Մոնա Լիզա» նկարը գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը։ Այն կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այս մասին հայտնել է News.sky.com-ը: Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին, որը սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի…
Բեռլինում հայտնվել է Մոնա Լիզայի հսկա դիմանկարը
Գերմանիայի մայրաքաղաքում հայտնվել է Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի՝ Մոնա Լիզայի 16 մետրանոց կրկնօրինակը: Շենքի ճակատային հատվածում փողոցային նկարիչները ստեղծել են հսկա երկրորդ Ջակոնդան: Մոնա Լիզայի կրկնօրինակը գտնվում է Բեռլինի ամենատեսարժան վայրերից մեկի՝ East Side Gallery-ի հարևանությամբ: https://youtu.be/8OulCGWH7yY





