Երիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Նշվում է, որ նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
