Մովսես խորենացի
Խորհուրդ մեծ եւ սքանչելի. Մովսես Խորենացի
Խորհուրդ մեծ եւ սքանչելի, Որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիւքն երգեն ընդ հրեշտակս` Տան աւետիս աշխարհի: Ծնաւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի, Որդիք մարդկան, օրհնեցէք, Զի վասն մեր մարմնացաւ: Անբաւելին երկնի եւ երկրի Ի խանձարուրս պատեցաւ, Ոչ մեկնելով ի հօրէ` Ի սուրբ այրին բազմեցաւ:
Հանրակրթական դպրոցի դասագրքերի վրա գրված է Գրականություն, չկա Հայ բառը. Գրականագետ
Գրականագետ Արքեմիկ Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նիկողոսյանը անդրադարձել է վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած թեմային: «Ես դեմ եմ գրականության նոր չափորոշիչների՝ այս տեսքով շրջանառության մեջ դնելուն, բայց #Նկատառում Վերջին տարիներին հանրակրթական դպրոցի 7-ից 9-րդ դասարանների դասագրքերի վրա գրված է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Չկա ՀԱՅ բառը: Դասագրքերի հեղինակ՝ Դավիթ Գասպարյան: Որքան գիտեմ՝ նաև նաև նախորդ չափորոշիչների…
Սուրբ Ղազար կզղու պատմությունը
Սուրբ Ղազարը փոքրիկ կղզի է, որը գտնվում է Վենետիկ քաղաքին շատ մոտ՝ հարավային մասում, Լիդո և Սան Սերվոլո կզղիների միջև: Այն հայկական պատմամշակութային կարևորագույն օջախներից է, հայերի հպարտություններից մեկը: Քչերը գիտեն՝ ինչպես է այս կղզին բաժին հասել հայ կաթոլիկներին: 12-րդ դարում այս կղզին հատկացրեցին բորոտներին վարակիչ հիվանդության տարածումը կանխելու համար այլ միջոց չգտնելով վենետիկցիները բոլոտավորներին…
Առանձնապես ծախս չի լինի, եթե փոխելուց «սուրբ» բառն էլ ավելանա. Անի Խաչատրյան
Մայիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկեց Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու անունը կրող փողոցն անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու: Առաջարկը, սակայն, միանշանակ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ արդյո՞ք հաշվարկվել են ֆինանսական միջոցները, որոնք կպահանջվեն փողոցների ցուցանակների և անձնագրերում հասցեների փոփոխության համար: Հարցից դժգոհեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ…
Գրիգոր Լուսավորչի փողոցը վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց. ավագանին ընդունեց որոշումը
Մայիսի 22-ին Երևանի ավագանին ընդունել է Երևանում Գրիգոր Լուսավորչի փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց վերանվանելու մասին որոշումը: Նիստի օրակարգում նաև ընդգրկված էին Մովսես Խորենացու փողոցի և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց և Սուրբ Մեսրոպ Մաշտոց պողոտա վերանվանման հարցերը, բայց այս դեպքերում որոշում չի ընդունվել, դրան չի աջակցել «Իմ քայլը» դաշինքը։
Չէինք կարող անգամ այդ մասին երազել. չեչեն պաշտոնյայի տպավորությունները Մատենադարանից
Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների տեղեկատվության ու տպագրության նախարար Ջանբուլատ Ումարովն այցելել է Մատենադարան: Չեչեն նախարարը իր Instagram-ում այցից տեսանյութ է հրապարակել և ներկայացրել իր տպավորությունները: «Անհնար է բառերով փոխանցել ամբողջ տեսածս: Ես, իմ ժամանանակիցներն ու ավագ սերունդը անգամ չէին կարող երազել, որ մի օր կհայտնվեն հնագույն ձեռագրերի այդ պահոցում: Եվ այա, այդ ֆանտաստիկ…