մուտք
Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, փակ են լինելու Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան…
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT հեռուստաընկերության և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է: Մարգարիտա Սիմոնյանն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: Սիմոնյանը գրել է, որ Հայաստանի ղեկավարությունն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ՝ շեշտելով, որ իր մուտքը նույնպես արգելվել է:
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է
Արգելվել է Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Նա միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչն է, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալը: Որոշումը Զատուլինը ստացել է Հայաստանի Ազգային ժողովից: Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։…
Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը Մուրադ Փափազյանի ՀՀ մուտքն արգելելու վերաբերյալ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: -Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի…
Ռեստորաններ և մշակութային հաստատություներ հնարավոր է մուտք գործեն միայն պատվաստված քաղաքացիները
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում: Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
ԿԽՄԿ-ն ԼՂ մուտք կգործի և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից
Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը: Նա ընդգծել է, որ իրենց գործունեությունը չի դադարել և այսօր էլ աշխատում են: «ԿԽՄԿ-ն հրատապ հումանիտար խնդիրներ լուծելու երկարատև աշխատանք…
Վերսկսվել է ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրման գործընթացը
Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից…
Ան-ը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար
Հուլիսի 12-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար: «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. · Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, · Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված…
Այցելուների մուտքը ժամանակավոր կարգելվի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում
Հունիսի 1-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 6-ամսյա կտրվածքով կարգելվի այցելուների մուտքը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք, տեղեկացնում են : «Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման,…
Մուտքի և ելքի սահմանափակումներ օտարերկրյա և ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ
Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։ Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված կիրառվող սահմանափակումներին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքի հետևյալ հղումով. https://www.mfa.am/hy/restrictions։
Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօրվանից վերսկսել է իր աշխատանքը
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Հայտարարություն‼️ Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում…
Հետայսու Արցախ մուտք գործել հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/229364775370977
Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար
Ucom հայտնում է, որ Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom և տեղական զանգերի համար` ucom.am/ARoaming ⠀ Դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների սակագինը ֆիզ․ անձանց համար ևս կլինի 0 դրամ։ https://www.facebook.com/UcomArmenia/posts/10158111181298621
UEFA-ն թույլատրել է ազգային առաջնություններում հանդիսականների մուտքը ստադիոն
UEFA-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, որով թույալտրել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ազգային առաջնությունների խաղերի ժամանակ հանդիսականների մուտքը ստադիոն։ Այս մասին հայտնում է կազմակերպության լրատվական ծառայությանը։ Նշվում է, սակայն, որ հանդիսականներ կարող են մուտք գործել նստատեղերի միայն 30 տոկոսի չափով։ Ըստ աղբյուրի՝ հանդիսականները ստադիոն մտնելուց առաջ կջերմաչափվեն, իսկ ստադիոնում արդեն պարտավոր կլինեն պահպանել սոցիալական հեռավորություն։
Արցախ մուտք գործելու ու ելք կատարելու սահամանփակումները հանվում են
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը:…















