fbpx
Արցախ

Հետայսու Արցախ մուտք գործել հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/229364775370977

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ