Յուվենտուս

  • Բոնուչին հնարավոր է ԱՊԼ տեղափոխվի

    Բոնուչին հնարավոր է ԱՊԼ տեղափոխվի

    «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» այն բանից հետո, երբ թուրինյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։  

  • Հավանական է, որ Պոգբան և Կիեզան կկարողանան հանդես գալ Բենֆիկայի դեմ խաղում

    Հավանական է, որ Պոգբան և Կիեզան կկարողանան հանդես գալ Բենֆիկայի դեմ խաղում

    «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Ֆեդերիկո Կիեզան կարող են ապաքինվել վնասվածքներից մինչև հոկտեմբերի վերջ։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստների վնասվածքներից ապաքինումը մոտենում է ավարտին։ Հավանական է, որ և՛ Պոգբան, և՛ Կիեզան կկարողանան հանդես գալ «Յուվենտուսի» կազմում Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Կիեզան հունվարի 9-ից չի խաղացել Յուվենտուսում: Ա…

  • Ովքե՞ր են ՉԼ-ի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

    Ովքե՞ր են ՉԼ-ի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

    ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկու անգամ գրավել է «Յուվենտուսի» դարպասը (2:1): «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Վիկտորիայի» հետ խաղում (5:1) հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին «Լիվերպուլի» հետ խաղում (4:1) խփեց երկու գոլ և արդյունավետ փոխանցում կատարեց։ «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն…

  • Սա դեռ սկիզբն է․ Ալ-Խելաիֆի

    Սա դեռ սկիզբն է․ Ալ-Խելաիֆի

    ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Չեմպիոնների լիգայում իր ակումբի հեռանկարների մասին. «Չեմպիոնների լիգան ամենահեղինակավոր մրցաշարն է, մենք շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Մենք զգում ենք, որ ինչ-որ բան փոխվում է մեր ակումբում, բայց սա դեռ սկիզբն է։ Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ: Բոլորը երազում են…

  • Բարսելոնայի և Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի MLS-ում

    Բարսելոնայի և Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի MLS-ում

    «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կասերեսը կարիերան կշարունակի MLS-ում։ Ուրուգվայի հավաքականի կազմում ավելի քան 100 հանդիպում անցկացրած պաշտպանը կմիանա «Լոս Անջելես Գելաքսի» ակումբին, հայտնում ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը իսպանական «Լևանտեն» էր։ Ավելի վաղ նա հանդես էր եկել նաև «Լացիոյում», «Սաութհեմփթոնում», «Սևիլիայում», «Վերոնայում», «Ֆիորենտինայում» և այլ ակումբներում։ Կասերեսը նոր թիմին միացել է…

  • Դեպայը տարեկան 10 մլն եվրո է պահանջում Յուվենտուսից

    Դեպայը տարեկան 10 մլն եվրո է պահանջում Յուվենտուսից

    «Յուվենտուսը» պատրաստվում է վերջին առաջարկն անել հարձակվող Մեմֆիս Դեպային։ Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, թուրինցիներն արդեն պայմանավորվել են «Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ, սակայն մինչ փաստաթղթերն ավարտելը նրանք կրկին կփորձեն պայմանագիր կնքել «Բարսելոնայի» խաղացողի հետ: «Բյանկոներիներին» ավելի շատ դուր է գալիս Դեպային, սակայն նրա աշխատավարձի պահանջները չափազանց բարձր են համարում և գրեթե չեն հավատում բանակցությունների…

  • Մերտենսը հրաժարվել է Յուվենտուսի առաջարկից

    Մերտենսը հրաժարվել է Յուվենտուսի առաջարկից

    Դրիս Մերտենսը չի միանա «Յուվենթուսին»: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, ֆուտբոլիստը մերժել է թուրինյան ակումբի առաջարկը՝ ելնելով «Նապոլիի» նկատմամբ հարգանքից, որը համարվում է բյանկոներիների հիմնական մրցակիցը: «Յուվենտուսը» Մերտենսին առաջարկել է 5 միլիոն եվրո աշխատավարձ և երկու տարվա պայմանագիր։ Մերտենսը նեապոիտանական թիմում հանդես է եկել 2013 թվականից և հեռացել է այս ամառ՝ պայմանագրի ավարտից հետո։ Դրիսը…

  • Նա օրինակելի է բոլորիս համար․Վլահովիչ

    Նա օրինակելի է բոլորիս համար․Վլահովիչ

    Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Ջոկովիչին օրինակելի է անվանել բոլորի համար՝ նշելով նրա հոգեբանական կայունությունն ու վերաբերմունքը մարզումային գործընթացին։ «Ես ինձ էտալոն չեմ համարում, քանի որ շատ աշխատանք կա առջևում, իսկ Ջոկովիչն օրինակելի է բոլորիս համար։ Հաճելի է լինել նրա հայրենակիցը. հուսով եմ, որ նա կարող է ավելի շատ տիտղոսներ նվաճել և հասնել իր բոլոր…

  • Յուվենտուսը Լիվերպուլի հարձակվողին ձեռք բերելու համար առաջարկում է 23 միլիոն եվրո

    Յուվենտուսը Լիվերպուլի հարձակվողին ձեռք բերելու համար առաջարկում է 23 միլիոն եվրո

    Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին՝ առաջարկելով նրան  23 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է Tutto Juve-ն։ Նշվում է, որ «Լիվերպուլը» դեմ չէ տրանսֆերին, սակայն պահանջում է ավելի բարձր գին։  

  • Պերեսը, Լապորտան և Անյելին հանդիպում են ունեցել Լաս Վեգասում

    Պերեսը, Լապորտան և Անյելին հանդիպում են ունեցել Լաս Վեգասում

    «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախագահները ճաշել են ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Լաս Վեգասի Four Seasons հյուրանոցում կայացել է Ֆլորենտինո Պերեսի, Ժոան Լապորտայի և Անդրեա Անյելիի հանդիպումը։ «Ռեալը», «Բարսան» և «Յուվեն» դեռ չեն լքել Սուպերլիգայի նախագիծը և չեն հրաժարվել մրցաշարն անցկացնելու ծրագրերից: Այս երեք ակումբները մասնակցում են Ֆուտբոլի Soccer Champions Tour մրցաշարին ԱՄՆ-ում։

  • Յուվենտուսը Պոլ Պոգբայի հետ պայմանագիր է կնքել

    Յուվենտուսը Պոլ Պոգբայի հետ պայմանագիր է կնքել

    Թուրինի «Յուվենտուսը» Պոլ Պոգբայի հետ պայմանագիր է կնքել, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։ Պոլն արդեն խաղացել է «Ծեր սինյորայի» կազմում 2012-ից 2016 թվականներին, անցկացրել 177 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։  

  • 4 ֆուտբոլիստ, որոնք հնարավոր է լքեն Յուվենտուսը

    4 ֆուտբոլիստ, որոնք հնարավոր է լքեն Յուվենտուսը

    Թուրինի «Յուվենտուսից» կարող են հեռանալ կիսապաշտպաններ Արտուր Ռամոսը, Ադրիեն Ռաբիոն, Աարոն Ռեմսին և հարձակվող Մոյզե Քինը:  Այս մասին հայտնել է Daily Star-ը։ «Յուվենտուսից» այս ամռանն արդեն հեռացել են պաշտպան Ջորջիո Կիելինին, հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան, վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին և հարձակվող Ալվարո Մորատան, որը ևս թուրինյան ակումբում խաղում էր վարձավճարով:

  • Դի Մարիան որոշում է կայացրել իր տեղափոխության վերաբերյալ

    Դի Մարիան որոշում է կայացրել իր տեղափոխության վերաբերյալ

    Կիսապաշտպան Անխել Դի Մարիան որոշել է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ըԼ Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ պատրաստ են պայմանագիր կնքել իտալական գրանդի հետ։ Նախատեսվում է մեկ տարվա պայմանագիր՝  7 մլն եվրո աշխատավարձով։

  • Սուարեսն իր ծառայություններն է առաջարկել Յուվենտուսին

    Սուարեսն իր ծառայություններն է առաջարկել Յուվենտուսին

    Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն իր ծառայություններն առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին»: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը՝ նշելով, որ նա նպատակ ունի կարիերան շարունակել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմում։ Նշվում է, որ «Յուվենտուսն» արդեն սկսել է ակտիվորեն ուսումնասիրել Սուարեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։