յուրի խաչատուրով
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանում՝ ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազությունը չի հերքել ոչ խուզարկության, ոչ էլ նախկին նախարարի հնարավոր ձերբակալության մասին լուրերը։ Այս լուրերը մեկնաբանել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով հաստատեց, որ ինքն այդ գործով հարցաքննվել է; Երևանում քաղաքացիների անվտանգության…
Խաչատուրովն արդեն կարող է հատել երկրի սահմանը․ արգելքը վերացվեց
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների՝ սահմանադրական կարգը տապալելու գործով մեղադրող դատախազների ու պաշտպանական կողմի փաստաբանների բողոքների քննությունը։ Գործով անցնում է նաև Յուրի Խաչատուրովը, ում փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր վերացնել Խաչատուրովի տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, իսկ խափանման միջոցը՝ վերացվել։ Արդյունքում, դատարանը՝ Նարինե Հովակիմյանի…
Դատարանը չվերացրեց Խաչատուրովի խափանման միջոցը․ պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Յուրի Խաչատուրովի պաշտպան միջնորդությունը։ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Խաչատուրովի փաստաբանը միջնորդել էր վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը, որը փոխարինված է այլընտրանքային միջոց՝ գրավով։ Պաշտպանը միջնորդել էր, որ վերացվեր նաև այդ խափանման միջոցը։
Խաչատուրովը կասկածներ ունի, որ իր թարգմանիչը և քննիչը մտերիմ են
Այսօր` հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 7 մյուսների գործով դատական նիստին, որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովի նոր թարգմանչի՝ գործում ներգրավելու հարցը քննարկվեց։ Խաչատուրովը հայտնեց, որ դեմ է այդ թարգմանչին, քանի որ կասկածներ ունի, որ Վարդուհի Շահինյանն ու քննիչը մտերիմ հարաբերություններ ունեն: «Երբ ես գնացի հարցաքննության, նա արդեն…
Շարունակվում է Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Այս պահին դատարանը քննարկում է Յուրի Խաչատուրովի թարգմանչուհուն փոխելու հարցը։ Գործը դեռեւս դատաքննության փուլ չի հասել։ Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառներով: Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք…
Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան
Երեկ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող հանաձնաժողովի նիստին մասանակցել է գնդապետ, ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար Ռոման Գաբրիելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Նրա մասանակցությունը շատ կարևոր էր հասկանալու համար մինչ ապրիլյան իրադարձությունները և այդ ժամանակահտավծում հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարագիրը, թե որքանով են պատրաստ եղել և ինչպես են լուծել մարտական…
Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:…
Կարո՞ղ է արդյոք ՍԴ-ն ներկայիս կազմով անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի գործերը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Այն պայմանավորված է մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով․ 1) նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի,…
Յուրի Խաչատուրովը Հայաստանում է
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի…









