Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Յուրի Խաչատուրովի պաշտպան միջնորդությունը։
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Խաչատուրովի փաստաբանը միջնորդել էր վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը, որը փոխարինված է այլընտրանքային միջոց՝ գրավով։ Պաշտպանը միջնորդել էր, որ վերացվեր նաև այդ խափանման միջոցը։