նախագահական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ: Նախագահ Արմեն Սարգսյան– Պարոն վարչապետ,…
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս…
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ…
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության…
Թուրքայի ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում անհնար է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվի: Աքշեները անդրադարձել է նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) հետ՝ որպես մեկ դաշինք համագործակցության շարունակությանը և հայտնել, որ դա կախված է քաղաքական հետագա զարգացումներից: Նրա փոխանցմամբ` չնայած դեռևս հայտնի չեն 2023…
«Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրելու հայտարարությունից հետո բավական թուլացել են նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը: Մայիլյանի առաջադրման դեպքում՝ իշխանության թեկնածուն կարող է լինել Մայիլյանը, նրա թեկնածությունը կարող է պաշտպանել ոչ միայն գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ նաև իշխանական ԱԺԿ-ն և ՀՅԴ-ն»: «Ժամանակ» թերթը գրում է:
Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թկենածությունը Արցախի 2020թ.-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախության Սերունդ» Կուսակցությունը: «Ս.թ. օգոստոսի 2-ին տեղի ունեցած «Անկախության Սերունդ» (ԱՍԿ) կուսակցության խորհրդի նիստում որոշվեց՝ կուսակցության առաջիկա համագումարի օրակարգում ներառել Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի 2020 թվականին նախագահական ընտրություններում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Հաշվի առնելով ներքաղաքական առկա վիճակն ու արտաքին-քաղաքական բազմաթիվ մարտահրավերները,…
Հյուսիսային Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ձայների 51,68 տոկոսով երկրի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին: Նրա հիմնական մրցակից, ընդդիմության աջակցությունը վայելող Գորդանա Սիլյանովսկա Դավկովան հավաքել է ձայների 44,7 տոկոսը: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայում ընթանում էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը, որի համաձայն Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն արդեն ընդունել է իր պարտությունը։
Ուկրաինայի գործող նախագահ, նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Վլադիմիր Զելենսկու հետ մրցող Պյոտր Պորոշենկոն ճանաչել է պարտությունը։ https://www.facebook.com/petroporoshenko/videos/405934516894102/ Հիշեցնենք, որ քզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ Զելենսկին հավաքել է ձայների 73,7 տոկոսը, Պորոշենկոն իր շտաբում հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն ու կշնորհավորի հաղթանակի կապակցությամբ։
Արցախի նախագահի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի հարազատ կուսակցության որոշմամբ։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում։ «2020 թվականի նախագահական ընտրություններին «Ազատ հայրանիքի» մասնակցության որոշումը կայացվելու է համագումարին, որովհետև դա համագումարի լիազորությունն է, Արայիկ Հարությունյանի լիազորությունը չէ։ Իսկ համագումարը, երևի, տեղի կունենա օգոստոսին կամ սեպտեմբերին։…