նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Դրանում ասված է. «Թանկագին հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600…
ՀՀ նախագահը աշխատակազմը հայտնել է, որ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին «Ֆիլիպ Մորրիս ինթերնեշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է եղել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը: ««Սխալ վարքագիծ» գրքում ներկայացված է հետաքրքրաշարժ պատմություն՝ ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության,…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 2-ին ստորագրել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում…
Նախագահական նստավայրում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տարոն Թադևոսյանի, Մարտին Արզումանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոման Սմբատյանի, Արամայիս Ասատրյանի, Էդուարդ Մկրտչյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի…
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: «Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս հանդիպում է ունեցել փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են նաև Թուրքիայի հայերը։ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրում է Türkiyegazetesi լրատվամիջոցը, որտեղ հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով։ Ըստ հոդվածագրի՝ Էրդողանը…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, համատեղության…
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը կհստակեցվի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ «ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա…
Երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՊՆ ղեկավար Լյոյդ Օսթինը այցելել էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ու բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այսօր նրանք մեկնաբանել են իրենց այցը։ Օսթինը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը թուլանա այնքան, որ այլևս չկարողանա իրականացնել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն…
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը ու ցանկանում է երկու երկրների միջև տեսնել կայուն հարաբերություններ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը, որը ապրիլի 24-ի կապակցությամբ ներկայացրել է Սարգսյանի տեսակետը։ ՀՀ նախկին նախագահը խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, նշել է, որ բրիտանական կառավարությունը ծանր…
Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տվեց մի խումբ հայերի, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Թուրքիայի դեսպանատան առաջ, այդ դեպքին են անդրադարձել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։ Նրա խոսքերը մեջբերում է Deutsche Welle…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի :
Ուկրաինայում առաջիկա չորս շաբաթների մարտերը կորոշեն Ուկրաինայի պատերազմի վեջնական արդյունքը, որը կունենա երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի հետ զրուցած բարձրաստիճան աղբյուրները նշել են, որ եթե Ռուսաստանը ճեղքում իրականացնի արևելքում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա ներքին լսարանին «հատուկ գործողությունը» ներկայացնել որպես սահմանափակ հաջողություն, որով նա պաշտպանել է Ուկրաինայի ռուսամետ…
Ադրբեջանի կառավարությունը Շուշիում անցկացնում է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այն գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հանդես է եկել բացման ելույթով, որի ժամանակ կրկին անուղղակի ձևով ասել է, թե իբր Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է։ Նրա խոսքով՝ իր գլխավոր խնդիրն է այժմ՝ հետկոնֆլիկտային շրջանը զարգացնել ի շահ Ադրբեջանի։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ տեղի է ունեցել հեռուստաբանավեճ Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ու նախագահի մյուս թեկնածու Մարի Լը Պենի միջև։ Վերջինս նշել է, որ կողմ է հանրային վայրերում հիջաբի կրման արգելքին։ Լը Պենի խոսքով՝ ինքը իսլամի դեմ չէ պայքարում, այլ իսլամական գաղափարախոսության, որը պարտադրում է շարիաթ կոչվող կրոնական օրենքները։ Լը…